Ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը ՀՀ իշխանությունից․ քաղաքագետ

Եկեք փորձենք տրամաբանել։ Ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հարցադրում է արել քաղաքագետ Հրան Մելիք-Շահնազարյանը։

«Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Արցախն Ադրբեջանի կազմում։

Ադրբեջանին հանձնել այսպես կոչված անկլավները։

ՀՀ տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ կայուն և չվերահսկվող կապ ունենալու համար։

Իրականացնել սահմանների սահմանագծման և սահմանազատման այնպիսի ծրագիր, որը լիարժեք կբխի Ադրբեջանի շահերից։

Թշնամու այս պահանջներից ո՞րը չի ցանկանում բավարարել հայկական կողմը։ Պաշտոնական հայտարարությունների մակարդակում, թերևս, միայն մեկը՝ միջանցք տրամադրելը։ Մնացածի մասին Փաշինյանն այս կամ այն կերպ իր համաձայնությունն արդեն հայտնել է։ Ընդ որում, հրապարակայնորեն է հայտնել։ Բայց ասեմ, որ միջանցքի հարցում էլ դեմ չէ։ Պարզապես այստեղ Ռուսաստանի և Իրանի խնդիրը կա։ Կարծում եմ՝ հենց այս երկուսն են պահանջում, որ այդ հարցում Փաշինյանը չշտապի. նրանք ցանկանում են ֆիքսել, որ այդ միջանցքը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից (այս դեպքում, Իրանն էլ դեմ չի լինի)։

Ստացվում է, բոլորը գոհ և երջանիկ են։ Իսկ ո՞վ է դժգոհ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։

Դրա համար էլ հենց մեր ժողովուրդն է հիմա թիրախավորվում։ Բոլորի կողմից է թիրախավորվում։ Հիմա էլ սկսել են ահաբեկել ժողովրդին՝ թե բա 44-օրյա պատերազմից էլ դաժան պատերազմ է սպասվում, ամբողջ երկրով ապաստարաններ ենք կառուցում և այլն, և այլն։

Ժողովուրդը պետք է վախենա ու հանձնվի, որպեսզի՝ ա) թուրք-ադրբեջանական դաշինքը ստանա իր ուզածը, բ) Նիկոլն էլ պահպանի իր իշխանությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ցավալին միայն այն է, որ եթե ժողովուրդն այնուամենայնիվ չհամաձայնվի ստորացուցիչ այդ պահանջներին, ապա իսկապես կարող է նոր պատերազմ սկսել։ Ու այո, ավերիչ պատերազմ։ Այնպես, որ ժողովուրդը կոտրվի։

Պարզ է, որ երկու այս սցենարն էլ շատ վատն են Հայաստանի ու մեր ժողովրդի համար։ Թվում է՝ ելք չկա՝ պիտի կա՛մ հանձնվենք, կա՛մ մեզ կոտորեն։ Բայց ասեմ, որ սա կեղծ ընտրություն է, որ դրվել է մեր ժողովրդի առջև։ Որովհետև իրականում կա նաև երրորդ ուղին՝ դավաճան իշխանությունների հեռացումը։ Այդժամ մենք ստիպված չենք լինի հանուն Նիկոլի իշխանության Հայրենիք հանձնել կամ կոտորվել մարտի դաշտում։ Այդ ժամանակ նույն մարտի դաշտում մեզ միանգամայն այլ հեռանկարներ են սպասվում։ Վստահեցնում եմ»,-գրել է քաղաքագետը։

դիտվել է 1062 անգամ
Լրահոս
Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանում «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան Մենք, ավելի հավանական է, կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան․ Բրոերս․ «Ազատություն» Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում Լևոն Քոչարյանի փաստաբաններ.Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են. Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով Էջմիածնեցիները միանում են բողոքի գործողություններին Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ ...ու այս ամենին գումարած կապիտուլյանտի հայտարարությունները, թե Արցախում հայերին ֆիզիկական վտանգ չի սպառնում Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am