Փաշինյանի ժեստը՝ Պուտինին. Թուրքիայի հետ հարաբերությունները՝ Մոսկվայի միջոցով

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Նա Վլադիվոստոկում մասնակցում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որն ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախատեսված Փաշինյանի և Պուտինի հանդիպումը:

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել էին ՌԴ նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։

Այսպիսով, հայ-ռուսական օրակարգում է Պուտինի՝ հայաստանյան այցի հարցը:
Ո՞ր դեպքում Պուտինը կգա Հայաստան... Այն դեպքում, եթե ռուսական հովանում ներքո հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններում ռուսական կողմի սպասումները բավարարվեն:

Ահա, այսօր արդեն Փաշինյանն առաջին ժեստն է արել այդ ուղղությամբ...
«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ», - այսօր Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է։ Մենք հույս ունենք Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները», - ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առթիվ։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակից, այլև Ադրբեջանի շատ մոտ գործընկեր, կօժանդակի այդ հարցում։ Ադրբեջանի համար դա ևս հնարավորություններ է ստեղծում», - հայտարարել է Փաշինյանը։

Ի դեպ, իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն էլ հիշեցրել է աշխարհին, որ Թուրքիան «բարեկամ երկիր» է:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին: «Անկասկած, Թուրքիան մեզ համար բարեկամ երկիր է։ Թուրքիան մեզ համար շատ կարևոր գործընկեր է թե՛ քաղաքական և թե՛ առևտրատնտեսական համագործակցության առումով։ Մենք գիտենք, որ Թուրքիան չի միացել հակառուսական ապօրինի պատժամիջոցներին, Թուրքիան իրականում վարում է ինքնիշխան, անկախ արտաքին քաղաքականություն»,- ըստ Ermenihaber.am-ի նշել է Պեսկովը:

Ըստ նրա` երկու երկրների համագործակցության ներուժը հսկայական է և դեռ ամբողջությամբ չի օգտագործվել: Միաժամանակ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի հարցում:

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի փորձերին, Պեսկովն նշել է. «Ինչ վերաբերում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, ապա այս հարցում ոչինչ չի փոխվել։ Մեզ պետք չէ հանդիպում միայն հանդիպման համար»։

Մետաքսյա Շալունց

Միացե՛ք ՀԱՅԵԼԻ Ակումբին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

դիտվել է 2288 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am