Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը և ո՞ւմ օգտին է ծածկադմփոց անում Ռուստամ Բադասյանը

Պետական եկամուտների կոմիտեն բուլվարային ու էժանագին դետեկտիվ հիշեցնող մի հաղորդագրություն էր տարածել։ Պատմել էր այն մասին, որ ապօրինի ներկրվող բենզին ու դիզելային վառելիք է հայտնաբերել։ Ներկայացրել էր սխեման, թե ինչպես են Իրանից բերում, ինչպես են Սյունիքի մարզում վաճառում, ինչպես է ապօրինի շրջանառություն իրականացվում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ, հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ, նախօրոք մշակում են մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։

Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։

Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք վերավաճառել են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների»,–կարդում ենք ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ի տարածած դետեկտիվ հաղորդագրությունից պարզվում է նաև, որ Իրանից ՀՀ–ից ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձևակերպել են, որ դրանք տեղափոխել և վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ռուստամ Բադասյանի գլխավորած կանտոռան՝ ՊԵԿ–ը, լուրջ գործ է անում, ապօրինություններ է հայտնաբերում, բայց դա միայն առաջին հայացքից։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ ՊԵԿ–ի նշած հաղորդագրության մեջ չկա անուն, ազգանուն, ապօրինությամբ զբաղվող կազմակերպության անուն։ Օգտագործվում է «որոշ կազմակերպություններ» ձևակերպումը, ինչը շուկայի բամբասանքի ոճի մեջ է՝ պետությունը ներկայացնող կառույցի կողմից։ Չի նշվում, թե ով/ովքեր, ինչ կազմակերպություններ են զբաղվել բենզինի ու վառելիքի ապօրինի ներկրմամբ ու ՀՀ–ում վաճառքով։ Ովքե՞ր են ՀՀ–ում գործող այն խոշոր կազմակերպությունների տերերը, որոնք ապօրինի վառելիքը փաստաթղերով ձևակերպել են (ի դեպ, ինչպե՞ս են փաստաթղթավորել ապօրինի վառելիքը, առանց ՊԵԿ–ի դա հնարավո՞ր է), տեղափոխել ու վաճառել են վառելիքը Արցախի կազմակերպություններին։ Արցախի ո՞ր կազմակերպություններն են դրանք գնել։ Ի՞նչ ծավալի ապօրինի վառելիքի մասին է խոսքը (ՊԵԿ–ն իր տեսանյութում «պայթած» ու ժանգոտած տարաներ է ցույց տալիս ու այնպիսի տպավորություն ստեղծում, որ խոսքը մի քանի հարյուր լիտրի մասին է, մինչդեռ հաղորդագրության աղմուկը տոննաների է ձգում)։

«Անանիմկա» հիշեցնող իր հաղորդագրությամբ Ռուստամ Բադասյանը ողջամիտ կասկած է առաջացնում, որ ծածկադմփոց է անում կամ էլ՝ կուլիսային պայմանավորվածության է ուզում գալ ապօրինությամբ զբաղվողների հետ՝ «Մուծվեք, որ անուններդ չտանք» տարբերակով։

Բադասյանը մի կողմից ցույց է տալիս, որ գործ է անում, բայց մյուս կողմից թաքցնում է ապօրինություններ իրականացնողներին։ Այնպիսի տպավորություն է, կարծես այլմոլորակայիններն են վառելիքը ներկրել Հայաստան ու ապօրինի շրջանառություն իրականացրել։ Միգուցե Բադասյանը անուն չի տալիս, քանզի վառելիքի շուկայում 2018–ից հետո ակտիվորեն գործում է նաև Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ–պատգամավոր Խաչատուր Սուքիասյա՞նը։ Ո՞վ գիտե։

Իսկ միգուցե Բադասյանն այլ անուն կամ լրիվ այլ բան է թաքցնում։ Ոչ առանց սեփական շահի, իհարկե։

Մի խոսքով, ՊԵԿ–ը «ա»–ն ասել է, «բ»–ն էլ պետք է ասի։ Հակառակ դեպքում ծածկադմփոցն ակնհայտ է դառնում։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ ՊԵԿ–ից ակնկալում ենք հրապարակային պարզաբանումներ նյութում նշված հարցադրումների թեմայով․ ի՞նչ ծավալի ապօրինություն է կատարվել, որո՞նք են վառելիքի ապօրինի ներկրմամբ ու ՀՀ–ում դրանց վաճառքով զբաղվող կազմակերպությունները։

7or.am/

դիտվել է 779 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am