Հունվարի 1-ից որքան կթանկանա ջրի սակագինը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրում է առաջարկը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ջրի վերջնական սակագինը հայտնի կլինի մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը: Եթե այն փոփոխվի, ապա թանկացած ջրի համար բնակիչները կսկսեն վճարել 2023 թվականի հունվարի 1-ից: Իսկ ո՞րն է հիմնավորումը, որ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանն իր բարձր աշխատավարձ ստացող նախկին համակուրսեցիների հետ ներկայացրել է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ նրանք գրել են, թե այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում սղաճ ունեն։ Այսինքն՝ ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, տնօրենն ու նրա կուրսեցիները պետք է խելահեղ պարգեւավճարներ իրենք իրենց գրեն ու ստանան, բայց ընկերության սղաճը պիտի բնակիչը լրացնի:

Հիշեցնենք՝ ջրի սակագինը ՀՀ-ում բարձրացել էր այս տարվա հունվարի 1-ին՝ դառնալով 200,47 դրամ՝ գործող 180 դրամի փոխարեն: Հիմա ընկերությունն առաջարկում այն բարձրացնել 9 դրամով: Ջրի սակագնի բարձրացման այս լուրը խիստ զայրացրել է մեր քաղաքացիներին։ Հայտնի է, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից: Այս մասին են խոսում նաեւ ՀՀ հանրային ծառայություններ ստացված դիմում-բողոքները: Այսպես, տարեսկզբից մինչ հուլիս (հուլիս ամիսը ներառյալ) «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված սպառողներից ստացվել է 240 գրավոր դիմում-բողոք, 423՝ բանավոր: Նշենք, որ միայն ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված գրավոր դիմում-բողոքները 54-ն են, իսկ 153-ը՝ բանավոր:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am