Պատերազմական դրության մեջ գտնվող երկիրը պարտադրորեն պետք է ունենա նաեւ պահեստային ճանապարհներ. Պողոսյան
Սա Երևան-Սևան մայրուղին է: Թե որ հատվածն է, կարծում եմ շատերը գիտեն, բայց սրա մասին չէ, որ կցանկանայի խոսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Սա ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ է։
Պատերազմական դրության մեջ գտնվող երկիրը պարտադրորեն պետք է ունենա նաեւ պահեստային ճանապարհներ, նաեւ քողարկման բոլոր միջոցները հաշվի առած, սակայն Հայաստանում իշխանությունները հավանաբար կարծել են, թե իրենք Շվեյցարիայի, կամ գուցե Բելգիայի իշխանություններն են, որոնք հավանաբար կարող էին տևական ժամանակ հեռու լինել պատերազմներից։
Բայց ո'չ, սա Հայաստանն է, ու հենց Հայաստանի իշխանավորներ են եղել ու մինչև հիմա, իսկ երկիրը չունի ռազմավարական նշանակության ճանապարհների կառավարման ու պահպանության հայեցակարգեր, պահուստային ճանապարհների ցանց, որոնք լավագույնս կապահովեին պատերազմի դեպքում մատակարարման շղթան...
Մեղավորնե՞ր, ինչքան ուզեք... »,- գրել է Պողոսյանը: