Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն-մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ

Դեռ հստակ չէ, թե ուր են տեղափոխվելու Աղավնոյի բնակիչները, սակայն մեծամասնությունը ցանկանում է Հայաստանում ապրել: NEWS.am-ի հետ զրուցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ գյուղացիներն արդեն հավաքում են իրերը, սակայն չգիտեն` կոնկրետ ուր են մեկնելու:

«Մեծ մասը նախընտրում է Հայաստանում ապրել, մյուս մասն էլ Արցախում: Հայաստանում են ուզում ապրել, որովհետեւ մարդիկ չեն ուզում պատերազմ, ուզում են խաղաղ ապրել, իմ կարծիքով: Բնակիչների տրամադրությունը վատ է, մարդիկ ջղայնացել են, չեն ուզում լքել իրենց տունը, գյուղը»,- ասաց նա` հավելելով, որ ինքն իր բազմանդամ ընտանիքով բնակություն է հաստատելու Արցախում:


Աղավնոյի գյուղապետը անդրադառնալով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպմանը նշեց, որ իրոք իրենց ասել են, որ չայրեն տները:

«Խանումյանը ասաց չայրեք, ինչո՞ւ եք այրում, բայց մարդիկ կան, որ ունեն տունը այրելու ցանկություն, քանի որ ատելությամբ են լցված ու չեն հաշտվում այս ամենի հետ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու Աղավնոյի բնակիչները իր գլխավորությամբ չեն պայքարում գյուղում մնալու, հողը պահելու համար, Չավուշյանը նշեց, որ պետությունը իրենց կողքին չէ այդ հարցում:

«Բնակիչն իրեն պետք է զգա անվտանգ, իր կողքին պետք է լինի պետություն: Մեր պետությունը լուծարել է բանակը ու ասում են, որ ով մնաց այստեղ ահաբեկիչ է, ու չկա մեր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մի մարդ, որ պաշտպանի հային, դեռ հակառակը, այսքան զոհերը տալն էլ անվանում են ոչնչի համար: Այս առումով, եթե մենք մնանք այստեղ, թուրքերին հերթական հաղթանակն ենք ապահովելու, մենք էլի նույն հոգեբանությունը ունենք, բայց մի քիչ էշ նահատակ դառնալու խնդիր կա»,-ասաց նա:

Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ ադրբեջանցիներից նամակ են ստացել, որ լքեն տարածքը, հակառակ դեպքում կոշտ քայլերի կդիմի հակառակորդը:
«Իրենք ճանապարհը կառուցել են, իսկ էս իշխանությունները ոչինչ չեն արել մեր հատվածում: Իշխանությունները եկան, ասացին, որ մենք թույլ ենք, չենք կարող ոչինչ անել թուրքական բանակի դեմ, որովհետեւ պատահական չէ, որ թուրքական բանակ են բերել այստեղ: Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն-մենակ, կղզիացած ձեւով, անտեր մնացած եւ կարծում եմ` պետք չի հաղթանակ պարգեւել թշնամուն: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել, թե ինչու այսպես եղավ, որ այսօր մենք տեղահանվում ենք»,- ասաց Աղավնոյի գյուղապետը` հույս հայտնելով, որ մի օր վերադառնալու են Աղավնո:

Նշենք, որ Աղավնոյից ընդհանուր առմամբ տարհանվելու է 204 բնակիչ:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։

 

դիտվել է 465 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am