Էրդողանի առաջարկը Պուտինին ու Զելենսկիին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախօրեին Էրդողանը Սոչիում բանակցություններ է վարել Պուտինի հետ որի արդյունքում՝ կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել, ինչպես նաև պայմանավորվել են, որ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա մասամբ վճարվեն ռուբլով: