Չորս օրվա ընթացքում այդ ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, պարոնայք. Միկա Բադալյանի պաշտպանը՝ հանրային մեղադրողին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կայացել են բլոգեր Միքայել Բադալյանի գործով նախնական դատալսումները, որի շրջանակներում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Միկա Բադալյանի խափանման միջոցի հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բլոգեր Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար: Իսկ քրեական գործի հարուցման համար որպես շարժառիթ դիտարկվել է Միքայել Բադալյանի կողմից «Telegram» հավելվածի իր անհատական էջում կատարած գրառումը, եւ նախաքննական մարմինն առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։

Հուլիսի 22-ին՝ դեռևս մինչդատական վարույթի շրջանակներում՝ Միկա Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացվել՝ պայմանավորված վերջինիս առողջական վիճակի վատթարացմամբ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր նախնական դատալսումների ընթացքում դատարանն անդրադարձել է Միքայել Բադալյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի փոփոխման և վերացման հարցին։

Ալեքսանյանի փոխանցմամբ՝ հանրային մեղադրողը (դատախազը հեղ.) դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված գրավն իրավաչափ է և պիտանի միջոց է նրա պատշաճ վարքագիծը ապահովելու համար։ Փաստաբանն էլ իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Բադալյանի նկատմամբ գրավի կիրառումը միանշանակ պիտանի և իրավաչափ է, սակայն, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դեռևս հուլիսի 18-ին, երբ քննարկվում էր Բադալյանի կալանքի ժամկետի երկարացման հարցը, քրեական հետապնդման մարմինները պնդում էին, որ Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը պարտադիր պետք է երկարացվի, իսկ գրավի կիրառումն՝ անթույլատրելի է, մինչդեռ չորս օր անց դատարանը, քննության առնելով պաշտպանության կողմի միջնորդությունը գրավ կիրառելու մասին, բավարարել է այն։

«Հուլիսի 18-ին դատական նիստի ժամանակ համառորեն պնդում էիք, որ Միքայել Բադալյանը պետք է կալանքի ժամկետը պետք է երկարացվի և դեմ էիք, որպեսզի նրա նկատմամբ գրավ կիրառվի։ Սակայն դրանից հետո՝ չորս օր անց, Դատարանի կողմից կիրառված գրավն այժմ ասում եք պիտանի միջոց է Միքայել Բադալյանի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար։ Չորս օրվա ընթացքում այդ ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, պարոնայք»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ ի սկզբանե Միքայել Բադալյանին կալանավորելը, կալանքի ժամկետի երկարացումը եղել է ապօրինի, ինքնանպատակ և բացառապես քաղաքական հետապնդման արդյունք։

Նախնական դատալսումների փուլում դատարանը քննարկման առարկա է դարձրել հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը, օրենքով սահմանված կարգով՝ կողմերը ներկայացրել են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշակի այլ փաստաթուղթ ճանաչված տվյալներ կան, որոնք, ըստ ապացույցների հետազոտման կարգի, կհետազոտվեն սկզբում, հետո՝ կհարցաքննվի Միկա Բադալյանը, այլ ապացույցներ գործում առկա չեն։ Պաշտպանը միջնորդել էր նաև անթույլատրելի ճանաչել ԱԱԾ ծառայողի զեկուևցագիրը, քանի որ այն, ըստ էության, ճանաչվել էր որպես այլ փաստաթուղթ։

«Այլ փաստաթուղթը, որը նոր կարգավորման ուժով համարվում է արտավարույթային փաստաթուղթ, պետք է ձևավորված լինի վարույթի շրջանակներից դուրս, իսկ զեկուցագիրը, տվյալ պարագայում՝ օպերի, վարույթի շրջանակներում է կազմվել, հետևաբար, վարույթի շրջանակներում կազմված զեկուցագիրը՝ ինչպես նախորդ, այնպես էլ՝ նոր խմբագրությամբ չի կարող դիտվել այլ՝ արտավարույթային փաստաթուղթ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը հետաձգել է միջնորդության քննարկումը՝ մինչև ապացույցների հետազոտումը։ Այսօր կայացած նիստում դատարանն ավարտել է նախնական դատալսումների փուլը, հաջորդ նիստին ՝ հիմնական դատալսումների փուլի շրջանակներում կհետազոտվեն գործում առկա ապացույցները։

դիտվել է 917 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am