Սպիտակցի Հայկոն առանց պայքարի հաղթել է կառավարական մրցույթում. 1.5 մլն դոլարի հետքերով

Սեպտեմբերի 21-ի անկախության տոնակատարությունների կազմակերպման աշխատանքները շարունակում են հետաքրքրություն առաջացնել ոչ թե անկախության բովանդակության, այլ կազմակերպչական հարցերի իմաստով: Երեւանի Հանրապետության հրապարակում անկախության օրով կհնչեն հայրենասիրական երգեր «ռաբիս» կատարողի շուրթերից: Իսկ ինչպես է պատահել սա:

Ժողովուրդը տեղեկացավ, որ Անկախության 31-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառմանը, Հանրապետության հրապարակում երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի, ելույթ ունենալու փաստը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն հանրության, այլեւ իշխանական վերնախավի եւ պետական մարմինների շրջանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանկարծակի որոշումը, գլխիվայր է շրջել Կառավարության նախնական ծրագիրը, քանի որ նախապես հայտարարված մրցույցն, ըստ երեւույթին, այդպես էլ չի կայացել եւ առանց մրցույթի հանկարծակի որոշվել է, որ պետք է սպիտակցի Հայկոն երգի անկախության 31-ամյակի միջոցառմանը:

Օրաթերթը ՀՀ Կառավարությունից գրավոր պարզաբանումներ էր պահանջել, թե սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ կազմակերպվող համերգին ի՞նչ սկզբունքով է ընտրվել միակ երգիչ Հայկ Ղեւոնդյանի թեկնածությունը: Արդյոք այլընտրանքային տարբերակ քննարկվել է, թե ոչ: Եթե այո, ապա, ո՞վ կամ ովքե՞ր են եղել: Եւ ամենակարեւորը՝ նախապես հայտարարված մրցույթը ինչու չի կայացել: Ի պատասխան գործադիրը հայտնէլ է. «ՀՀ անկախության հռչակման տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռբերման նպատակով վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով երկփուլ մրցույթ: Մրցույթի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը (այդ թվում՝ գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները) հրապարակվել է գնումների պաշտոնական տեղեկարգում՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 21.07.22 հ նիստին կայացրած որոշմամբ՝ ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով երկու փուլով մրցույթը հայտարարվել է չկայացած՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

Այսինքն չի եղել մասնակից, որը կհամապատասխանի մրցույթի պայմաններին։ Ընթացակագի շրջանակներում պատվիրատուի կողմից ձեւավորվել է ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված մասագիտական խումբ, որի կողմից մշակվել եւ ներկայացվել է ձեռք բերվող ծառայության բնութագիրը»:

Այսինքն մրցույթը հայտարարվել է, համարվել՝ չկայացած, հետո ինչ որ գերատեսչություններ՝ ծանոթ բարեկամով, որոշել են, որ պետք է սպիտակցի Հայկոն ելույթ ունենա, ընթացքում էլ Հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբը պետք է միանա:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը իր անհամաձայնությունն է հայտնել այս սցենարի մասով: Մենք զրուցեցինք նաեւ Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանն ասաց, որ նոր է վերադարձել Հայաստան, սեպտեմբերի 21-ին էլ երկրում չի լինելու, հետեւաբար, չի կարող ասել՝ սիմֆոնիկն այդ օրը ելույթ կունենա, թե ոչ: «Ինձ հետ նման քննարկում չի եղել, եւ ես վրդովվմունք չեմ հայտնել, բացի դա չեմ կարծում, որ հիմա մարդկանց կարծիքը կարող է ինչ-որ բան փոխել: Այստեղ ավելի շատ անձի հարցը չէ, ես որպես ակադեմիական ոճի երաժիշտ, միշտ պատկերացնում եմ, որ բոլոր երաժշտական ուղղությունները կարող են իրար օգնել: Ես կատեգորիկ դասակարգումներին դեմ եմ: Ամեն դեպքում, եթե ասում են, որ պետք է լինի նաեւ սիմֆոնիկ նվագախումբը, արդեն արտասովոր երեւույթ է եւ բովանդակային հստակ չեմ կարող ասել ինչ է լինելու, կարող է բովանդակային ինչ-որ բան են պատրաստվում, որը որ կլինի կրեատիվ, նոր ասելիք, նոր խոսք»,-մեզ հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

Գործադիրից հետաքրքրվել էինք նաեւ, թե որքա՞ն գումար է նախատեսվել ծախսել այդ օրվա տոնական միջոցառումների համար (խնդրել ենք տրամադրել բացվածքը, թե ծառայության համար որքան գումար է տրամադվելու):

Բացի այդ, հստակ պարաբանել, թե համերգն անցկացնելու համար ֆինանսական հոսքերը միայն պետբյուջեից են լինելու, թե՞ այլ հովանավորներ կան: Սակայն մեր հարցադրումներին գործադիր մարմնից պատասխանել են. «Մրցույթը կազմակերպվել է «Գնումների մասին » ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան (մինչեւ ֆինանսական միջոցների նախատեսավելը նույն օրենքը սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիրը՝ պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոնցեր նախատեսվելու դեպքում), իսկ միջոցառումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռք բերման համար կանխատեսվող ֆինանսական հատկացումների չափը կազմել է 600 միլիոն դրամ»: Այսինքն՝ չեն մանրամասնել, թե մոտավորապես 1 եւ կես մլն ԱՄՆ դոլարը ինչի վրա է ծախսվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումը կազմակերպելու համար:

Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, համերգը հանձն է առել կազմակերպել «Ֆակտորի փրոդաքշն»-ը, որի հիմնադիր տնօրենը հանդիսանում է Ռուդիկ Տեր-Գալստյանը, որն ըստ շրջանառվող լուրերի՝ սերտ կապեր ունի նաեւ այս իշխանությունների հետ: Առաջիկայում կփորձենք այնուամենայնիվ, ստանալ պարզաբանումներ, թե ինչպես ծախսվեց 1.5 մլն ԱՄՆ դոլարը մեկ երեկոյի համար եւ ով ինչ գերշահույթներ ստացավ:

դիտվել է 966 անգամ
Լրահոս
Ո՞վքեր էին ներկա «Մայր Հայաստան» շարժման հավաքին և ի՞նչ քայլեր են սպասվում.video «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների ելույթները՝ մեկ տեսանյութով. video Վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին Ալիևն Արցախին արդեն «հորդորեց» կամովին հանձնվել. Պատասխանող չկա «Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9֊ի գիշերը»․ Տաթևիկ Հայրապետյան Ալիևի հոխորտանքը կանխատեսելի էր, բայց Ֆեյսբուքի տեղական «քաջ ստատուչիների» լռությունը մտածելու տեղիք տվեց․ ԱՀ ԱԺ պատգամավոր Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել. ԱՀ ՄԻՊ Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Արցախի օկուպացված տարածքներում ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ չեն կատարվել. ՊԲ Ստեփանակերտում վիճաբանության ժամանակ քաղաքացիները հայհոյել են միմյանց, օդ կրակել․ ԱՀ դատախազություն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան Ալեն, ազզզզզ, Օմար Խայամ ցիտելուց առաջ պատասխանի թիմակից ընկերոջդ` Վահագն անունով մեծ գլխով այն "կենդանուն", ով քեզ ասել էր "մարմնավաճառ"... Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշում են փոխում․ ArmLur.am «Հայաստանի շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա․ «Ալիք Մեդիա» Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք «Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ Արցախի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել՝ կանխել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հունիսի 7-9-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Պուտինը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Մայիսի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումի հյուրն է քաղաքագետ Արման Ղուկասյանը Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am