Թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծը այլընտրանքն է Եվրոպայի համար. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։
«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրներին։