Թուրքիան ցանկանում է դառնալ դեպի Եվրոպա գազի գլխավոր մատակարա՞րը

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ անդրանատոլիական TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։ Այս մասին նա ասել է Haber հեռուստաալիքին:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրներին։ Նրա խոսքով, ԵՄ-ն մատակարարումների ռեկորդային ծավալներ է ստանում ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Պարսից ծոցի երկրներից, Ալժիրից և Կասպից ծովի տարածաշրջանից:

Ինչպես հայտնի է, վերջերս ԵԽ-ի նախագահն Բաքվում հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ և կողմերը համաձայնվել եին, որ Ադրբեջանը կմեծացնի իր գազի մատակարարման ծավալները երկու անգամ:

Սակայն փորձագետների կարծիքով, Եվրոպայի համար ադրբեջանական գազի ծավալների մեծացումը երկու անգամ, գրեթե առ ոչինչ է: Թուրքիան հույս ունի, որ իսրայելական գազամուղն էլ կանցնի իր տարածքով, սակայն նույնիսկ այդ պարագայում Եվրոպայի պահանջները չի բավարարվի:

Ըստ փորձագետների, եթե մինջ այսօր ռուսական գազի գլխավոր սպառողը Գերմանիան էր, ապա հնարավոր է, որ մոտ ժամանակներս այդ դերակատարումն անցնի Անկարային: Բանն այն է, որ Մոսկվան վաճառելու է իր գազը միայն ռուբլով, իսկ եվրոպական երկրները, գոնե գաղափարական իմաստով չեն համաձայնվում բավարարել Մոսկվայի պահանջը: Բացի այդ ռուս-ուկրաինական պատերազմը իր կնիքն է թողել եվրոպացիների վրա և վերջիններս ուղակի ամաչում են գազ գնել Մոսկվայից: Օրինակ, այսօր Լատվիան ռուսական գազը գնում է միջնորդների միջոցով, որպեսզի չնկալվի, որ այդ երկիրը գազը գնում է Ռուսաստանից: Նույն վիճակում է գտնվում Լեհաստանը: Այստեղ գազը ռեվերսով գալիս է Գերմանիայից, որն էլ իր հերթին գազը գնել էր ավելի էժան նույն Ռուսաստանից: Իսկ ահա, երբ դեպի Գերմանիա ռուսական գազի մատակարարումը կրճատվել է մոտ 80 տոկոսով, դա կարող է նշանակել, որ այս տարվա ձմեռը Եվրոպան կհայտնվի այն իրավիճակում, ինչի մեջ հայտնվել եին հետխորհրդային երկրները 90-ականների սկզբին:

Նորվեգիայի, ԱՄն-ի և Ադրբեջանի գազը հերիք չի անի, որպեսզի Եվրոպան խուսափի էներգետիկ ճգնաժամից: Այստեղ կա երկու ելք, կամ ռուս-ուկրաինական պատերազմը արագ կարող է ավարտվել և ռուս-արևմտյան հարաբերությունների ճգնաժամը ավարտվի, որի հետևանքով Եվրոպան կարող է խուսափել էներգետիկ ճգնաժամից, կամ էլ պատերազմի շարունակման դեպքում, Եվրոպան ռուսական գազը կգնի Թուրքիայի միջոցով, որպեսզի կարողանա պահպանել իր քաղաքական կուսությունը:

Հենց այդ սցենարին էլ սպասում է Անկարան, որպեսզի կարողանա միջնորդի դեր կատարել Մոսկվայի և եվրոպացիների միջև:

Եթե շատերին թվում է, թե մանկապարտեզային երեխաների խաղերը շատ են տարբերվում այսօրվա Եվրոպայի մեծահասակների քաղաքական խաղերից, ապա չարաչար սխալվում են: Պարզվում է 21 դարում եվրոպական քաղաքական միտքը կարող է հայտնվել նաև երազախափության մեջ իրենց գործիչների մանկամտության պատճառով: Պարզապես նրանց այդ մանկամտությունից կարող են տուժվել ոչ միայն շարքային եվրոպացիները, այլև, օրինակ նաև մենք: Քանզի Թուրքիայի դերի նման արհեստական բարձրացումը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ՝ հայերիս համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am