Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ Իրանի սահմանը փակելու քաղաքականությանը. Խամենի
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հետ հանդիպմանը դեմ է արտահայտվել Հայաստանի հետ սահմանի փակմանը։
«Եթե իրականացվի Իրանի ու Հայաստանի սահմանը շրջափակելու քաղաքականություն, ապա Իրանը դրան դեմ հանդես կգա, քանի որ այդ սահմանը կոմունիկացիոն երթուղի է, որն արդեն 1000 տարեկան », - Middle East Eye-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասել է Խամենեին։