Հայ-թուրքական սահմանը բացվում է, Իրանի բարձրաստիճան պաշտոնյան շտապեց Բաքու

Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել, երեկ հայտնեց Ermenihaber-ը՝ թուրքական «GazeteKars» լրատվական կայքին հղում անելով։ Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ:

Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է «GazeteKars»-ը։

Ու մինչ Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են գնում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ռամիլ Ուսուբովի պաշտոնական հրավերով կմեկնի Ադրբեջան: Նա Բաքվում կլինի հուլիսի 15-ին։ Շամխանին այցի շրջանակներում Ռամիլ Ուսուբովից զատ հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, իրանա-ադրբեջանական կապերը և տարածաշրջանային ու միջազգային վերջին իրադարձությունները։

Հիշեցնենք, որ Շամխանին հուլիսի 7-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով ժամանել էր Երևան: Նա հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ։

Իրանը, ամիսներ շարունակ, 44-օրյա պատերազմի սկսած՝ անընդմեջ հայտարարում է, որ դեմ է տարածաշրջանում ապակայունացմանը եւ կողմ է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Հիմա, կարելի է պատկերացնել Թեհրանում տրամադրությունները, այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ:

Բազմիցս ասվել է, որ Իրանում մեծ մտավախություններ ունեն, որ Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ն ու Իսրայելն ընդդեմ Թեհրանի գործողություններ կիրականացնեն:
Իրանում հաջորդ շաբաթ սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին, հայտնեց. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան» ։

Կրեմլում արդեն հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի եռակողմ գագաթաժողովին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, մենք կարող ենք հաստատել դա։ Իսկապես, պատրաստվում է նախագահի ուղևորությունը Թեհրան։ Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը։ Դա, ինչպես հայտնի է, սիրիական կարգավորման աջակցության գործընթաց է»,- ասել է նա լրագրողներին։

Պեսկովը նշել է, որ Իրանում նախատեսված են ՌԴ նախագահի ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ։ «Իսկապես, տեղի կունենա Պուտինի, Ռայիսիի և Էրդողանի հանդիպումը։ Բացի եռակողմ հանդիպումից, բնականաբար, տեղի կունենա նաև երկկողմ հանդիպում։ Երեկ մենք տեղեկացրել ենք Պուտինի և Էրդողանի միջև բարձր մակարդակով գալիք շփումների մասին։ Ահա այդ հանդիպումն էլ հենց տեղի կունենա այնտեղ»,- ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Պուտինը Թեհրան կմեկնի հուլիսի 19-ին, Էրդողանի հետ Պուտինի հանդիպումը նախատեսվում է նույն օրը։

Մինչդեռ Վաշինգտոնն ահազանգում է Իրանից փչող «լուրջ սպառնալիքի» մասին...

Ուկրաինական հակամարտության ֆոնին Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փորձերը «լուրջ սպառնալիք» են ներկայացնում։ Այս մասին Reuters-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նախօրեին Սալիվանն ասել էր, որ Իրանը, իբր, պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր։ Իրանի ԱԳՆ-ն հերքել է այս տեղեկությունը։ Սալիվանը Պուտինի այցի ժամկետներն անվանել է «հետաքրքիր»: «Ուկրաինացիներին սպանելու համար Ռուսաստանի կողմից Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, ինչին ողջ աշխարհը պետք է նայի որպես լուրջ սպառնալիքի»,- ասել է նա։

Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Իրանը նախատեսում է Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել։ Երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում այսպիսի վարկած ներկայացրեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր տեղեկությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչուներ, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել,- ասել է նա։- Մեր տեղեկությունը վկայում է նաև այն մասին, որ Իրանը նախատեսում է ռուսաստանյան ուժերին ուսուցանել, թե ինչպես կիրառեն այդ անօդաչուները։ Ուսուցման առաջին փուլերը պետք է սկսվեն արդեն հուլիսի սկզբին»։

«Պարզ չէ, թե արդյոք Իրանն արդեն մատակարարել է այդ անօդաչուները Ռուսաստան,- ավելացրել է ԱՄՆ նախագահի օգնականը։ «Բայց սա օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը դիմում է այնպիսի երկրների, ինչպիսին է Իրանը, տեխնիկական միջոցների համար, որոնք նաև օգտագործվում կամ օգտագործվել են մինչև այն պահը, երբ մենք ապահովեցինք հրադադարը Եմենում Սաուդյան Արաբիայի դեմ գրոհների համար»։

Մինչդեռ քիչ անց Իրանի ԱԳՆ-ը հերքեց Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսում հերքել է ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին ԱՄՆ-ի պնդումները՝ նշելով, որ «վերջին ժամանակներս այդ ոլորտում համագործակցության առանձնահատուկ զարգացում չի դիտարկվել»։

«Ռուսաստանի և Իրանի միջև մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատմությունը սկսվում է Ուկրաինայի մինչպատերազմական ժամանակաշրջանից, և վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության զարգացում չի դիտարկվել»,- ասել է Քանաանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում։ Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բավականին հստակ է և այդ մասին բազմիցս հայտարարվել է։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ը և Եվրոպան տարիներ շարունակ երկրներին վերածել են օկուպանտների և ագրեսորների, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իրենց տարբեր մահաբեր զենքերի պահեստի»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2199 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am