Ինչ նպատակ ունեն
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին:Այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ունեցած ելույթում:
«ՀՀ կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»,-ասաց Գրիգորյանը:
Նա կարծում է, որ ընտրված ճանապարհը՝ փոխկապակցել ոստիկանության բարեփոխումներն այլ ոլորտների հետ, արդյունավետությունը բարձրացնել, շատ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա: