Թուրքական կողմն այդ հեռախոսազրույցին նշանակություն չի տրվել, այն լրատվության գլխավոր լուրն է միայն հայկական տիրույթում
Թուրքական կողմն այդ հեռախոսազրույցին նշանակություն չի տրվել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.
«Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա Ռեջեփ Թայիփ Էրդողանի Նիկոլ Փաշինյան հետ ունեցած հեռախոսազրույցի և վերջինիս կողմից Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ հղած շնորհավորանքների մասին։
Թուրքական կողմն այդ հեռախոսազրույցին նշանակություն չի տրվել, այն լրատվության գլխավոր լուրն է միայն հայկական տիրույթում։
Որպես կանոն, այդպես լինում է միայն ղեկավար-ենթակա փոխհարաբերություններում։
Ինչևէ, շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի և Կուրբան Բայրամի կապակցությամբ։ Հավանաբար արժե այդ առթիվ քննարկել Գյումրին և Ապարանը Թուրքիային հանձնելու գաղափարը, եթե օրակարգում ողջ Հայաստանը հանձնելը չէ»։