Ամերիկացիները որոշել են զոհաբերել՞ սիրաիացի քրդերին Շվեդիայի և Ֆինլյանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի կողմից համաձայնվելը Շվեդիայի և Ֆինլյանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իր մեջ պարունակել է թաքնված համաձայնություն ԱՄՆ-ի Թուրքիայի միջև մի շարք հարցերում: Երբ Ֆինլյանդիայի նախագահն հայտարարեց, որ հանուն Թուրքիայի իր երկիրը չի փոփոխի սեփական օրենքները, ճշմարտությանը մոտ էր: Պարզապես Էրդողանին ավելի շատ հետաքրքրել էր, ոչ թե Ֆինլյանդիայում և Շվեդիայում տեղակայված քրդական կազմակերպությունների ճակատագրերը, այլ մի շարք կնճռոտ հարցերի լուծումները Վաշինգտոնի հետ:

Էրդողանին նախ հետաքրքրում էր Բայդենի վերաբերմունքի փոփոխությունը իր հանդեպ: Գաղտնիք չէ, որ ամերիկյան դեմոկրատները չեն սիրում Էրդողանին և հույս ունեն, որ գալիք տարվա նախագահական ընտրություններում Թուրքիայում նոր նախագահն կդառնա քեմալական գործիչներից մեկը: Փորձագետները այդ շարքում դիտարկում են, կամ ներկայիս Անկարայի, կամ էլ Ստամբուլի քաղաքապետներից մեկին: Երկուսն էլ, այսօր ունեն ավելի բարձր վարկանիշ Թուրքիայում, քան Էրդողանը:

Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը խառնել է բոլորի, այդ թվում նաև ամերիկացիների խաղաքարտերը: Եվ այսօր, երբ անչափ կարևորվում է Անկարայի դերն ու նշանակությունը Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում, Վաշինգտոնում համաձայնվել են զիջումների գնալ Էրդողանին: Ինչպես հայտնի է, օրերս Անկարա էր այցելել ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր լոբբիստը, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ով հանդիպել էր Էրդողանի խորհրդականի և այլ բարձրաստիճան գործիչների հետ և հայտարարել, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև նախկինում եղած հակասությունները, «երկրորդ պլան են անցել» և ԱՄՆ-ն պատրաստ է վաճառել Թուրքիային 40 հատ Ֆ-16 կործանիչներ:

Հիշեցնենք, որ Անկարան ցանկանում էր ԱՄՆ-ից գնել Ֆ-35 գերժամանակակից կործանիչներ, սակայն ռուսներից Ս-400 գնման պատճառով, Վաշինգտոնը վիժեցրեց այդ պայմանավորվածությունը: Դեռ ավելին, Վաշինգտոնը ոչ միայն մերժեց վերազինել Թուրքիային Ֆ-35-ներով, այլև հրաժարվեց տրամադրել նույնիսկ Ֆ-16 –ը, որի դիմաց Անկարան արդեն վճարել էր մոտ 2 մլռդ դոլար:

Այդ հարցը օդում կախված էր մնացել, երբ սկսվեց այս մաշտաբային ռուս-արևմտյան ճգնաժամը: Իսկ երբ պարզ դարձավ, որ Էրդողանը կարող է փակել ՆԱՏՕ-ի դռները Շվեդիայի և Ֆինլյանդիայի առջև, Վաշինգտոնի և Անկարայի միջև սկսվեց մի ամբողջական քաղաքական առևտուր: Այդ առևտրի արտաքին մասն էր միայն վերաբերվում Շվեդիային և Ֆինլյանդիային: Իրականում իսկական առևտուրը ընթանում էր թուրքերի և ամերիկացիների միջև:

Եվ ահա հայտնի է դառնում դրա արդյունքը: Վաշինգտոնը ոչ միայն «կանաչ լույս է» վառում Ֆ-16 –ի տրամադրման առջև, այլև նույնիսկ համաձայնվում է հանձնել Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ տարածքները Թուրքիային:

Նշենք, որ տևական ժամանակ էր, ինչ Էրդողանը անոնսավորում էր իր սպասվելիք ներխուժման մասին Սիրիայի հյուսիսային տարածքներ: Սակայն անսպասելիորեն Անկարայի այդ որոշումը ոչ միանշանակ ընդունվեց մի շարք խաղացողների կողմից: Նախ թուրքական վտանգը կոնսոլիդացրեց Ասադի ռեժիմին և ամերիկացիների կողմից աջակցվող քրդերին: Բացի այդ, ներխուժամ դեմ հայտարարությամբ հանդես եկավ պաշտոնական Թեհրանը:

Պետք է նշել, որ թուրքական ներխուժմանը ուրախ չեն նաև ռուսներն ու ամերիկացիները: Պարզապես վերջիններս, իրենց այդ դիրքորոշումը ավելի պասիվ ձևով եին արտահայտում մինջ օրս: Իսկ ահա, վերջին երկու օրվա ընթացքում, հայտնի դարձավ, որ ամերիկացիները ինտենսիվ կերպով սկսել են համոզել տեղի քրդերին, որ վերջիններս հրաժարվեն Ասադի հետ դաշինքից և համաձայնվելով Անկարայի հետ, հետ քաշեն իրենց զորքերը քրդերի համար շատ կարևոր Մանբիջ և Թել-Ռիֆատ քաղաքներից:

Իսկ դա բոլորի համար պարզ է դարձնում, որ Վաշինգտոնը քողարկված ձևով համաձայնվել է Անկարայի հետ, զոհաբերելով քրդերի շահերը Սիրիայի հյուսիսում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 690 անգամ
Լրահոս
«Ոչ թե փորձել են, այլ տեղադրել են լսող սարքը»․ Բագրատ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու մասին 50-ամյա տղամարդուն սպառնում է 8–12 տարվա ազատազրկում Հայաստանի ժողովրդի ուղեղը լվացել են, ինչպես ուկրաինացիների․ Միխայիլ Շահնազարով Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են. Սուրենյան Մարտակերտի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց «Մայր Հայաստանը» մասնակցելու է մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին Փաշինյանի ապագան Ադրբեջանի գրիչով գրվող պայմանագի՞րն է․ Մուրադ Փափազյանի կոշտ խոսքը Փաշինյանի նկատմամբ իրավական ընթացակարգ կիրառելու հիմքեր կան Ցավում եմ, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի․ Ալբերտ Բազեյան Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլերը. Բայդեն Փողոցի լուծումները կոշտ են լինում․ Սուրենյանց Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում վաղը լինել Հանրապետության հրապարակում․ Մհեր Մելքոնյան Բարեփոխումների անվան տակ՝ թալան ու կոռուպցիա Երևանի գերեզմանոցներում Կոտայքում տղամարդը հայհոյել է ոստիկանին, կրակոց արձակել Երևանում «Howo» բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է Սուրեն Պետրոսյանի կոչը երիտասարդներին «Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի». Վարդանյան Արարատի մարզում ռեստորանի տերն այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն ԱԱԾ և իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ, փնթի աշխատանքը. փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան Ձերբակալել են գինեգործ Հայկ Շահնազարյանին և ևս երկու մարդու Երիտասարդների իրազեկման ակցիա՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում Իմ գույնզգույն շորը սև դարձնելու, իմ ծնունդներն Եռաբլուրում նշելու, իմ հայրենիքը ծախելու, իմ տառապյալ օրերի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի հայերը խորապես անհանգստանում են և կանգնած են ղարաբաղցի եղբայրների կողքին. Սամվել Կարապետյան Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am