Ի՞նչ է պայմանավորվել Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ

Եվ այսպես, պարզվեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է «թափանցիկ և բաց երկխոսություն», սակայն դրա մասին ոչ միայն դետալների, այլև վերջնական նպատակի մասին Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ուզում որևէ բան ներկայացնել հանրությանը: Ցանկացած բանակցություն ունի իր նպատակն և դրան հասնելու ուղին: Պարզվում է Ռուբինյանը նույնիսկ այդ նպատակի մասին ոչինչ չի ուզում խոսել: Ակամայից դա հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հանրահայտ դարձած այն ձևակերպումը, թե «...Ադրբեջանի հետ Արցախի շուրջ ի՞նչ ուզում բանակցում ենք, ձեզ ի՞նչ...»: Թե ինչպես ավարտվեցին այդ «բանակցությունները», այսօր բոլորիս համար է տեսանելի: Նույնը կատարվում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացում: Թե ինչ է բանակցում Ռուբինյանը ոչ ոք չգիտի, մինչև որ որևէ փաստ չարձանագրվի:

Ընդորում Ռուբինյանը կրկնում է, թե իբր այդ բանակցությունները ընթանում են «առանց նախապայմանների»: Լրագրողի այն հարցադրմանը, թե այդ դեպքում ինչու են Թուրքիայի ներկայացուցիչները միշտ նշում, որ «իրենց ցանկացած քայլը Հայաստանի հետ կոորդինացվում է Բաքվի հետ», Ռուբինյանը պատասխանում է կատարյալ ցինիկ ձևակերպմամբ: Ըստ նրա իրեն էլ դուր չի գալիս թուրքերի այդ ձևակերպումը, բայց պարզվում է իրենք՝ թուրքերը, Ռուբինյանին հավաստիացրել են, որ իրենք իր հետ բանակցում են «առանց նախապայմանի»: Այսպիսի ծաղր հայ հանրության հանդեպ չի եղել վերջին 30 տարվա ընթացքում: Ոչինչ որ Ռուբինյանը իր այս ձևակերպմամբ ծաղրում է իրենց «ժեխին»: Բայց նա ծաղրում է նաև հայ հանրության մեծ մասին: Քանզի, նույնիսկ վերջացած հիմարների համար էլ է պարզ, որ թուրքերը կանխամտածված են նման հայտարարությունով հանդես գալիս, որպեսզի հրապարակավ ձևակերպեն, որ իրենց բանակցությունները Հայաստանի հետ շաղկապված է Ադրբեջանի շահերի հետ:

Իրականում Ռուբինյանը գիտի, որ այդպես է, պարզապես նյարդայնանում է, որ պաշտոնական Անկարան բացահայտում է սույն հանգամանքը և թույլ չի տալիս, որ ինքը՝ Ռուբինյանը, խափի հայ հանրությանը: Նման նվաստացուցիչ վիճակի մեջ հայ հանրությունը երբեք չի եղել վերջին 30 տարվա ընթացքում:

Իսկ երբ Ռուբինյանը սկսում է ճամարտակել այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ էլ է բանակցություն եղել Թուրքիայի հետ, ապա դրանով նա, փաստացի, վիրավորում է հայ ժողովուրդին, կասկածի տակ դնելով մեր ժողովրդի մտավոր կարողությունները: Այն, որ ներկայիս հայ հանրությունը, մեղմ ասած, թեր զարգացած վիճակում է գտնվում, անվիճելի է: Սակայն Ռուբինյանը կարծում է, թե դա նշանակում է, որ Հայաստանում մարդիկ կենդանիներից ընդանրապես չեն տարբերվում:

Սկսենք նրանից, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ բանակցել են ոչ պարտված վիճակում, երբ Արցախը և 7 շրջանները մեր վերահսկողության տակ էին: Այն ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները խնդրում էին, ընդամենը մեկ շրջանի դիմաց ամբողջովին վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները: Այսօր 9-ը շրջան է հանձնվել, սակայն երկու տարի անց Ռուբինյանը խնդրում է թուրքերին, որպեսզի գոնե դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացվի:

«Հին» իշխանության ժամանակ, ավելի քան 10 հազար թուրք մտավորական ստորագրությամբ հանդես եկան՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրք ղեկավարները սկսեցին ընդունել, որ 1915-ին հայերի նկատմամբ եղել է «մեծ անարդարություն»:

Թուրքիայում սկսեցին բացահայտորեն խոսել Ցեղասպանության ճանաչման մասին և ոչ միայն հայերի կողմից:

Այսօր, «նոր» Հայաստանի ժամանակ, Թուրքիայում ոչ միայն սկսում են կրկին արգելել խոսել Ցեղասպանության մասին, այլև Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակարդակով խոսվում է «Էնվերի հոգու փառավորման մասին», իսկ ներկայիս թուրքիայի ԱԳ նախարարը «Գորշ գայլերի» նշանով է հանդես գալիս: Այս ամենից հետո, մեր հանրության մեջ քանի հիմար հնարավոր կլինի գտնել, որոնք կհավատան Ռուբինյանի խոսքերին, որ իբր իր բանակցությունները թուրքերի հետ «առանց նախապայմանների է ընթանում»:

Այսքանից հետո Ռուբինյանը պետք է գոնե լռեր և հրապարակային խոսքով հանդես չգար: Սակայն ավաղ, ընդդիմության վերջին փողոցային գործընթացների պարտության արդյունքում, ներկայիս իշխանության ներկայացուցիչների լեզուները երկարել են, ինչը հասկանալի է, սակայն հեռանկարային իմաստով արդարացված չէ:

Քանզի ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և հանրությունը կգտնի իր այն ներկայացուցիչներին, որոնք կկարողանան դուրս բերել երկիրը այս ամոթալի և խայտառակ վիճակից:

Սա է իրականմությունը:

Դավիթ Մկրտչյան

 zham.am

դիտվել է 364 անգամ
Լրահոս
«Ոչ թե փորձել են, այլ տեղադրել են լսող սարքը»․ Բագրատ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու մասին 50-ամյա տղամարդուն սպառնում է 8–12 տարվա ազատազրկում Հայաստանի ժողովրդի ուղեղը լվացել են, ինչպես ուկրաինացիների․ Միխայիլ Շահնազարով Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են. Սուրենյան Մարտակերտի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց «Մայր Հայաստանը» մասնակցելու է մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին Փաշինյանի ապագան Ադրբեջանի գրիչով գրվող պայմանագի՞րն է․ Մուրադ Փափազյանի կոշտ խոսքը Փաշինյանի նկատմամբ իրավական ընթացակարգ կիրառելու հիմքեր կան Ցավում եմ, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի․ Ալբերտ Բազեյան Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլերը. Բայդեն Փողոցի լուծումները կոշտ են լինում․ Սուրենյանց Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում վաղը լինել Հանրապետության հրապարակում․ Մհեր Մելքոնյան Բարեփոխումների անվան տակ՝ թալան ու կոռուպցիա Երևանի գերեզմանոցներում Կոտայքում տղամարդը հայհոյել է ոստիկանին, կրակոց արձակել Երևանում «Howo» բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է Սուրեն Պետրոսյանի կոչը երիտասարդներին «Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի». Վարդանյան Արարատի մարզում ռեստորանի տերն այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն ԱԱԾ և իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ, փնթի աշխատանքը. փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան Ձերբակալել են գինեգործ Հայկ Շահնազարյանին և ևս երկու մարդու Երիտասարդների իրազեկման ակցիա՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում Իմ գույնզգույն շորը սև դարձնելու, իմ ծնունդներն Եռաբլուրում նշելու, իմ հայրենիքը ծախելու, իմ տառապյալ օրերի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի հայերը խորապես անհանգստանում են և կանգնած են ղարաբաղցի եղբայրների կողքին. Սամվել Կարապետյան Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am