«Նոր պատերազմ» է լինելու, բայց գնանք-տեսնենք՝ ինչ են ասում

«Հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից», - Թուրքիայի ներկայացուցչի հետ Վիեննայում վաղը կայանալիք հանդիպումից առաջ երեկ հայտարարել է բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը: «Ես կարող եմ ասել, որ այս գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել, Հայաստանը ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից», - ասել է նա։

Այսօր Վիեննայում կայանալու է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների չորրորդ հանդիպումը: Առաջին անգամ հայ և թուրք պատվիրակները վեց ամիս առաջ հանդիպել էին Մոսկվայում, իսկ հաջորդ երկու հանդիպումները կայացել էին Ավստրիայի մայրաքաղաքում։ Վիեննա մեկնելուց առաջ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուբինյանը բանակցությունների օրակարգի մասին մանրամասներ չի հայտնել. - «Բնականաբար, օրակարգը վերաբերում է կարգավորման գործընթացին, և քննարկվելու են էն հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Մնացածը, կարծում եմ, երբ որ վերադառնամ, ավելի ճիշտ կլինի»։

Թուրք սյունակագիր, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան Այդըն Սեզերը «Ազատության» հետ զրույցում նկատել է, թե այսքան կարճ ժամանակում էական առաջընթաց ակնկալել հնարավոր չէ, բայց բանակցությունների շարունակություն ինքնին դրական արդյունք է. - «Կարծում եմ, տարածաշրջանային զարգացումների ֆոնին երկու երկրները հարաբերությունների կարգավորման հարցում այսքան կարճ ժամանակում ավելի շատ փորձում են լսել ու հասկանալ միմյանց դիրքորոշումները: Անկեղծ ասած, ես նույնպես այս փուլում, հատկապես Թուրքիայի պարագայում, սխալ եմ համարում շտապողականությունը: Երկու երկրների միջև ուղիղ հաղորդակցությունն արդեն իսկ կարևոր զարգացում է»:

Չնայած Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե եկել է ժամանակը շփումները երկու մայրաքաղաքներ տեղափոխելու, մինչև օրս այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրներում:

Այս հարցի վերաբերյալ Ռուբինյանը հիշեցրել է Հայաստանի ԱԳՆ-ի ամիսներ առաջ արած հայտարարությունը, թե հանդիպման վայրը միայն տեխնիկական խնդիր է, կարևորը քաղաքական կամքն է. - «Թուրքիայի կողմից հնչեցված առաջարկը այն ժամանակ՝ հանդիպումը անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում են տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց։ Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչում հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են, կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ»։

Թուրք վերլուծաբանի կարծիքով, Թուրքիայում և' քաղաքական բոլոր կուսակցությունները, և' հասարակությունը ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում հայ-թուրքական կարգավորմանը, իսկ գործընթացի ձգձգումը ավելի շատ կապված է ներքաղաքական օրակարգի հետ. - «Աննախադեպ տնտեսական խնդիրների և հատկապես նախընտրական շրջանի պատճառով Թուրքիայի ուշադրությունը շեղվել է արտաքին քաղաքական հարցերից: Դրա համար էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հաստատուն և մնայուն քայլեր չեն արվում: Կարծում եմ, խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի արտաքին քաղաքական իրավիճակի և ներկայիս պայմանների հետ»:

Անդրադառնալով Անկարայից հնչող հայտարարություններին, թե անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը կապող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ Ռուբեն Ռուբինյանը կրկնել է օրերս Փաշինյանի հայտարարությունը, թե այդ պնդումները չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. - «Ես կարող եմ ասել, որ այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս նույնիսկ հակառակը»։

Այդըն Սեզերի համոզմամբ, թուրք պաշտոնյաների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները ներքին լսարանին են ուղղված, իրականում Անկարան ցանկանում է, որ Երևանն ու Բաքուն կյանքի կոչեն եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները. - «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերյան հայտարարության մեջ Զանգեզուրի միջանցքի մասին խոսք չկա, նշվում է միայն տրանսպորտային ուղիների մասին: Այդ պատճառով էլ Թուրքիան իրականում շեշտում է եռակողմ հայտարարության դրույթների իրագործման մասին», ըստ «Ազատության», ասել է նա:

Հայ և թուրք բանագնացների մինչև օրս կայացած բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը առայժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին:

Բայց ինչն է տարօրինակ այս ամբողջ գործընթացում, նույնիսկ՝ զուրկ տրամաբանությունից, որ Փաշինյանը մի քանի օր առաջ դժգոհում է Ադրբեջանի պահվածքից, մի ինքնահարցազրույց տալիս, որում տասնյակ անգամ կրկնում է «նոր պատերազմ» միտքը, բայց մի քանի օր անց իշխանության ներկայացուցչին ուղարկում են թուրքական իշխանության հետ բանակցելու:

Սա է փաշինյանական իշխանության տրամաբանությունը՝ թուրքերը մեզ սպառնում են նոր պատերազմով, նոր պատերազմը չի բացառվում, բայց գնանք բանակցենք թուրքերի հետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2136 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am