Ինչու է Փաշինյանը խուսափում

Այս հարցը առաջինն էր, որ տրվեց Նիկոլ Փաշինյանին և իր պատասխանով պարզ դարձավ, թե ինչու է նա խուսափել մարդկային շփումներ ունենալ լրագրողների հետ:

Սկզբում նա կմկմաց, թե լրատվամիջոցների «տերերին» կարևոր չէ, թե ոնց պատասխանի, իսկ հետո բացահայտեց իր գլխավոր մտավախությունը նման ֆորմատով ասուլիսներ անցկացնելու համար: Պարզվում է նա վախենում է, որ նման բաց ֆորմատով ասուլիս առաջարկելու դեպքում, նրան... թույլ չեն տա դա անցկացնել:

Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը, երբ երկրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուզում էր անցկացնել մամլո-ասուլիս, Փաշինյանին աջակցող խունվեյբինները տապալեցին դա: Եվ, ահա, հիշելով այդ պատմությունը Փաշինյանը խոստովանում է, որ նման ձևով կարող են իրեն էլ թույլ չտան նման ասուլիս անցկացնել: Դրանով Փաշինյանը, փաստացի, անուղղակի խոստովանում է, որ 2018-ին ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսի տապալման մեջ իր մատը խառն է եղել: Եվ հիմա, ինքը՝ Փաշինյանը վախենում է, որ նույն մեթոդը կարող է իր հանդեպ կրկնվել և դրա համար էլ խուսափում է գնալ այդ քայլին:

Բայց իր այդ խոստովանությամբ, նա արձանագրում է մի քանի փաստ:

Փաստացի «ժողովրդավարական» համբավ ունեցող վարչապետը վախենում է սեփական երկրում թափանցիկ և բաց ասուլիսներ անցկացնել: Մինչդեռ նախկին, իբր «ավտորիտար» համբավ ունեցող նախկին նախագահը չի վախենում շփվել լրագրողների հետ բաց և ուղիղ ձևով:

Դե թող դրանից հետո «ժողովրդավարական» համբավ ունեցող լրատվամիջոցները՝ Սիվիլնետը, Ազատությունը, «ԳԱԼԱ»-ն և մյուսները արձանագրեն իրենց տերերի համար, թե ովքեր են իրականում ավելի մոտ ժողովրդավարական արժեքներին, որպեսզի հետո չշարունակեն ճամարտակել վերացական բնույթի արժեքներից առանց ամոթի:

Բայց այս հանգամանքը բացահայտում է ևս մի գործոն: Փաշինյանն ունի օբյեկտիվ պատկեր, թե ինչ է մտածում իր մասին հանրության մեծ մասը: Եվ եթե ընդդիմությանը դեռ չի հաջողվում կոնսոլիդացնել այդ հանրության մեծ մասին, դա դեռ չի նշանակում, որ Փաշինյանը չգիտի այդ իրականության մասին:

Ահա, թե ինչու նախկին լրագրող և խոսել շատ սիրող Փաշինյանն այսօր խուսափում է հրապարակային շփումներից: Նա, իհարկե, ակնարկեց, որ կարող էր և չշփվել լրատվամիջոցների հետ և պատասխանել բացառապես «քաղաքացիների» հարցերին: Բայց դա չի անում այն պատճառով, որ այդ քայլով նա ուղղակիորեն կնմանվեր նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարներին, որոնք նույնպես գերադասում էին շփվել միայն «քաղաքացիների» նամակներին պատասխանելով:

Պարզապես ապշել կարելի է տեսնելով, թե ինչ արագությամբ է նախկին փողոցային գործիչը դառնում «փակ» տիպի ավտորիտար գործիչ, ով վախենում է շփվել նույնիսկ յուրային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am