Փաշինյանը ներկայացրել է Արցախը մաս-մաս հանձնելու բանաձևը


Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանելով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հարցի մեջ գյուղեր է թվարկվում, ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ ճակատագիր են ունենալու նշված համայնքների բնակիչեները, Փաշինյանը պատասխանել է, թե Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները պետք է ապահովվեն բնակարաններով։ «Ըստ էության Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, խնդիրն այն է, որ այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից ներս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»,- նշել է նա։
Այսպիսով՝ Փաշինյանը հաստատել է, որ Բերձորն ու Աղվանոն հանձնելու հստակ պայմանավորվածություն կա։
Բայց սա դեռ ամբողջը չէ․ Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս Փաշինյանը չի պատկերացնում։ Նա վերստին անամոթաբար հայտարարել է, թե այդ միտքը նոր չի առաջացել, դա եղել է վաղուց։
Պատասխանելով հարցին՝ 2020թ․ նոյեմբերի 9–ի փաստաթղթով ի՞նչ է սահմանված Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյո՞ք այդ փաստաթղթում հիմք կա, որ Արցախը կարգավիճակ ունենա, Փաշինյանը նշել է․
<<Քարոզչական և այլ բերումներով, երբ ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, այնպիսի ֆոն է ստեղծվել, որ միանգամից հասկանում են Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ո՞վ է դրա մասին ասել։Հայկական կողմն ասում է՝ Մադրիդյան սկզբունքներում նման բան կա, որ հանրաքվեի դրվող հարցերը չեն կարող ունենալ որևէ կարգավիճակի սահմանափակում, և ոչ ոք չէր հարցնում Ադրբեջանը ինչու է այդ ձևակերպումը ընդունել։ Որովհետև այդ նույն ձևակերպմամբ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում։ Հետևաբար այն կարգախոսը, թե իբր իրենք բանակցել են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է, որովհետև հենց իրենց բանակցածով նշանակում է, որ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի կազմում։ Այն, որ չի կարող լինել կարգավիճակի որևէ սահմանափակում, նշանակում էր, որ տեսականորեն կարող էր և՛ Ադրբեջանի կազմից դուրս լինել, և՛ Ադրբեջանի կազմում։ Մեր դիվանագիտությունը Մադրիդյան սկզբուքները ներկայացնում է դարակազմիկ հաջողություն, որովհետև ասվում է, որ ԼՂ կարգավիճակը պետք է կողմերի միջև համաձայնեցված ժամկետում որոշվի հանրաքվեով։ Տրամաբանական հարց պետք է հնչեր՝ Ադրբեջանը ինչո՞ւ էր ընդունել այդ առաջարկները։ Մեր իրականության մեջ երբեք այդպիսի հարց չի հնչել։ Ադրբեջանը հասկացել է, որ երբ միջազգային հանրությունով դու արձանագրում ես, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում՝ կողմերի համաձայնությամբ, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, հայկական կողմը ընդունում է, որ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով են ոչ մի բան չի որոշել։ Դու քո ձեռքերով կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես։ Արցախյան հարցում հայկական խոսույթը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, որովհետև 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով դուրս է եկել Ադրբեջանի կազմից, հետո 2007թ-ին ասում է, որ կարգավիճակը ապագայում պետք է որոշվի՝ չեղարկելով 1991 թ-ի հանրաքվեն»,- նշել է Փաշինյանը։
Փաստացի՝ Փաշինյանի ասուլիսի ողջ իմաստը Արցախի մնացած հատվածի մաս-մաս հանձնման արդարացումն է՝ պատասխանատվությունն ամբողջությամբ բարդելով նախկինների վրա։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2017 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am