ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու Բաքվին և Երևանին՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։Այս մասին Լավրովը հայտարարել է Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո, գրում է «Ինտերֆաքսը»:
Լավրովն ընդգծել է, որ հայկական կողմը ևս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ սահմանների սահմանազատման աշխատանքները սկսելու վերաբերյալ.
Լավրովն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ամերիկյան և ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ։