«Ծորակից ջուր խմել հնարավոր չէ, ջուրը կեղտոտ չէ, համն է վատը». Էրեբունի թաղամասի ջրից տհաճ համ է գալիս

Ջրի համն արդեն մեկ ամիս է դուր չի գալիս Երեւանի Էրեբունի թաղամասի բնակիչներին։ Ջրից նաեւ տհաճ հոտ է գալիս։

«Ծորակից ջուր խմել հնարավոր չէ, պետք է խանութից գնած ջուրը խմենք։ Ջրի մեջ կեղտ չկա, համն է վատը, ոնց որ արտեզյան ջուր լինի։ Ափսեների վրա անտանելի քանակի աղեր կան»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Հասմիկ Կարապետյանը։


Ջուրը եռացնում, սառցարանում են դնում, հետո միայն խմում, բայց այս մեթոդն էլ չի չեզոքացնում ջրի տհաճ համը։ Մարդիկ ստիպված են խմելու ջուր գնել, ինչը ոչ բոլոր ընտանիքներին է ֆինանսապես մատչելի։

«Թոշակ եմ ստանում, ինչքան թոշակ տան, որ ես ջուր առնեմ խմեմ, ճաշ եփեմ»,– նկատում է Գոհար Հարությունյանը։

«Ինչ տաքերն ընկել են, սկսել է ջրից ուժեղ հոտ գալ։ Սկզբից ժանգանման էր, հետո գույնը մաքրվեց, մտածեցինք, որ տրուբաներից է խնդիրը, բայց մոտ մեկ ամիս է՝ ջրի համը դեպի լավը չի փոփոխվել։

Չես հասկանում՝ ջուրն աղի՞ է, թե՝ քաղցր, բաժակի վրա սպիտակ հետքերը է մնում»,– դժգոհում են բնակիչները։

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am-ին պարզաբանում են, թե ամռանը ջրի սպառման ավելացմամբ պայմանավորված՝ ստիպված են անցնել խորքային հորերի ջրերին:

«Մեր համակարգում ջրի ծախսը ավելանում է մոտ 25 տոկոսով, եւ այդ կորուստը չենք կարողանում ապահովել լեռնային աղբյուրներից հոսող ջրով, որովհետեւ այդքան ծավալ չկա եւ մենք ստիպված ենք լինում գործարկել արարատյան մեր պոմպակայանը եւ քաղաքացիներին ջուր տալ այդտեղից»,– ասաց «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը։

Եթե անձրեւ գա, ապա, ըստ Մուրադ Սարգսյանի՝ այդ վարչական շրջանների բնակիչները ամբողջությամբ կօգտվեն Գառնիի ջրից, որովհետեւ տեղումների դեպքում համակարգում լարվածությունը թուլանում է, ջրի մեծ քանակի կարիք չի լինում, հետեւաբար անջատվում են պոմպերը։

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ խորքային հորերի ջուրը վտանգ չի ներկայացնում բնակիչների համար, թեեւ համային առումով զիջում է լեռնային ջրերին, բայց համապատասխանում է ջրի որակի չափանիշներին։

դիտվել է 509 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am