Արթուր Վանեցյանը նոր թիմ է ձևավորում

Հրապարակը գրում է. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազդարարում է քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին։ Նա դիմադրության շարժման վերջին փուլին պասիվացավ, մի քանի օրով մեկնեց Եվրոպա, ապա վերադառնալով՝ մեկ հանրահավաքի ու երթի մասնակցելուց հետո այլեւս չերեւաց Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ վերջին հանրահավաքին ներկա չէին ո՛չ նրա կուսակիցները, ո՛չ ընկերները, որոնք մեկ ամսից ավելի պայքարի առաջին գծում էին։ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» բոլոր հարցերի պատասխանները կտա, լուրեր շրջանառվեցին, թե Վանեցյանը դուրս է գալու պայքարից եւ գնալու է սեփական ճանապարհով։

2 օր առաջ նա հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ ՀՀԿ-ի հետ 2021-ի արտահերթ ընտրությունների նախօրեին ձեւավորած դաշինքը դե յուրե եւ դե ֆակտո դադարեցնելու մասին։ Նույն օրը նա Հ1-ի եթերում հայտարարեց, որ նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, մնում է նույնը, բայց իր կուսակցությունը տարանջատվում է, քանի որ պայքարի ուղիների եւ մեթոդների հետ կապված տարբեր պատկերացումներ ունեն, եւ պայքարը «Հայրենիքը» շարունակելու է առանձին։

Ո՞րն է Վանեցյանի ուղին, եւ ինչո՞ւ չշարունակեց ընդդիմության հետ ճանապարհը։ Հանրայինի եթերում նա ինչ-որ չափով բացատրեց, որ իր եւ գործընկերների նպատակները համընկնում են։ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք՝ ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը եւ մնացած գործողությունները կտեսնեք»,- ասաց նա։ Ընդգծեց, որ քանի դեռ չեն հասել նպատակին, պայքարելու են ամենուր՝ ոչ միայն Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակներում։

Մեր տեղեկություններով՝ Վանեցյանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի եւ ցանկանում է ընդդիմադիր դաշտում որպես առանձին խաղացող կայանալ, հատկապես որ առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, իսկ նա քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Այս փուլում խնդիր են դրել երկխոսություն սկսել հասարակության հետ, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ունենալ Երեւանի եւ մարզերի բնակիչների հետ, խոսել, բացատրել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, մատնանշել պայքարի ուղիները, նոր համակիրներ ու աջակիցներ ձեռք բերել։

Այս աշխատանքներին զուգահեռ, դրված է նաեւ կուսակցության ռեսթարտի հարցը, համախմբել կրթված, բանիմաց, տեխնոկրատ երիտասարդների, որոնք նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել, իսկ եթե անգամ զբաղեցրել են, ապա եղել են իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ եւ չեն վարկաբեկվել, չեն ասոցացվում նախկինների, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտավոր մոդելը ապագա կառավարության կամ իշխանության հայտ ներկայացնող թիմի։ Արթուր Վանեցյանը հույս ունի, որ նոր թիմով, նոր գաղափարներով քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելով՝ կարող է դառնալ իշխանություններին այլընտրանք։ Մեզ ասացին, որ մոտավորապես նման է այն պրոյեկտին, ինչը փորձում է կյանքի կոչել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ։ Այստեղ էլ փորձ է արվում բանիմաց, աշխատասեր, ճիշտ ընտրված մարդիկ հավաքել եւ հաջողության հասնել։

Կարծում են, որ անցած տարվա ՏԻՄ ընտրություններում գրանցած հաջողությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն հնարավոր է։ Մի քանի ամսում գրանցված «Ապրելու երկիր» կուսակցությունը մի շարք համայնքների ավագանիներում հաղթեց։ Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, ով փորձում է տեղակայվել արեւմտամետների դաշտում, Վանեցյանի կուսակցությունը լինելու է ռուսամետ դաշտում։ Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ նման իդեա ուներ խոսքը ՄԻԱԿ-ի, ապա 2020-ին պրոֆեսիոնալների թիմ հավաքելու մասին է, բայց ինչ-ինչ պատճառներով գաղափարը չիրականացավ՝ ՄԻԱԿ-ը չկարողացավ լուրջ հայտ ներկայացնել, իսկ 2021-ին նախկին նախագահները խանգարեցին, որ Միքայել Մինասյանն ինքնուրույն թիմով հանդես գա։

Թե որքանով Վանեցյանին կհաջողվի կյանքի կոչել իր գաղափարը, կերեւա մոտ ապագայում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Թեպետ կուսակցությունից երեկ տեղեկացրին, թե քաղաքապետի ընտրությունների մասնակցության հարց մինչ այս պահը չի քննարկվել։ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը չցանկացավ մանրամասնել կուսակցության մարտավարությունը, թե ինչով է այն տարբերվելու ընդդիմադիր գործընկերների պայքարից։ Ասաց՝ այս փուլում գտնում ենք, որ հանրության հետ երկխոսությունը, որ սկսել ենք, պիտի ուժեղացնենք։ Ինչպե՞ս են երկխոսում։ «Ամենատարբեր շփումներով: Սկսած մարզերից, որ գնացել ենք, շարունակելով Ազատության հրապարակում եւ հիմա էլ՝ այդ բոլոր եւ մյուս հնարավորություններով»։ Հանրահավաքներ, երթեր անելո՞ւ եք։ «Հիմա առանձին հավաքներ անելու որոշում չունենք, երբ ունենանք, կտեղեկացնենք»։ Թիմը նոր մարդկանցով համալրելու տեղեկություններին էլ այսպես արձագանքեց․ «Մենք միշտ ենք թիմը համալրում»։

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ում։

դիտվել է 1056 անգամ
Լրահոս
Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Արմավիր քաղաքում ԳԱԶ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ Mercedes G 500-ին Դավթաշենում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus և Range Rover. ինչ կապ ունի Հենրիկ Նավասարդյանի որդին Թոխմախի Մհերին հրավիրել են դատախազություն «Մենք խելքի պիտի գանք, ուրիշ ճար չկա, էս կռիվը մինչև վերջ ենք տալու»․ Կարին Տոնոյան «Էրդողանի սիրտը 20 միլիարդ դոլար է ուզում» Բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինս գլխիվայր շրջվել է Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն «Եվ այս երևույթը աշխատու՞մ է, և սա ամեն օր դուրս է գալիս փողո՞ց․․․»․ Ավետիք Իշխանյան Չինաստանն անհանգստանում է Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավորի եղբայրը սպառնացել է աշխատակիցներին. հանցագործության մասին հաղորդում Ալիևը հայտնել է, թե ինչ է սպասվում Ղարաբաղի հայերին Առաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը կտրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին. Ալիև Վատագույն սցենարով՝ Իրանը կգնա մինչև վերջ․ կլինի՞ ռազմական միջամտություն․ իրանագետ (video) Նոր ցեղասպանություն ու ոչինչ չասող մտքեր՝ Արևմուտքից Էրդողան-Ալիև համակարգված սադրիչ քաղաքականությանը դիմագրավող չկա ՌԴ-ում ստեղծվել է մարտական ռոբոտ Աղավնոյի և Բերձորի գաղթը կազմակերպած իշխանությունները հարկ չեն համարում կազմակերպել մարդկանց փոխադրումը Մարինե Մելքոնյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Ադրբեջանցիների զրույցն եմ լսում․ասում են՝ որպես ահաբեկիչների՝ կխփեն բերձորցիներին, եթե․․․ազատամարտիկ (video) Ստեփանակերտում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Մոռացե՛ք, Հայաստանն Արցախի հետ նոր ճանապարհ չի ունենալու․ զենք պիտի վերցնենք․Հայկազուն Ալվրցյան (video) Աղավնոյի, Բերձորի ճակատագիրը որոշվելու է Երևանում. գործելու ժամն է. Հայկ Փայտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրանագետ Գարիկ Միսակյանը: Օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը: Օգոստոսի 12-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փատյանը: Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը: Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը: Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub