Էժան քարոզչության խորը վտանգները

«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում կայուն իրավիճակ լինի», - ընդունելով Հայաստանի նախագահին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։ Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն էլ ընդգծել է՝ «Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է»:

«Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը», - Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպմանն ասել է նախագահ Խաչատրյանը՝ կարևորելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը: «Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլ գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է», - ընդգծել է Խաչատրյանը:

Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահի և Կրեմլի պաշտոնական կայքերում Վահագն Խաչատրյանի հայտարարությունների տարբեր հատվածներ են մեջբերվել։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ Խաչատրյանը Պուտինին նաև ասել է, որ Հայաստանը ցանկանում էր ավելի վաղ դադարեցնել 44-օրյա պատերազմը։ «Իրականում մենք ուզում էինք ավելի վաղ կանգնեցրել, որևէ կերպ ավարտել պատերազմը, ես գիտեմ Ձեր ջանքերի մասին։ Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին։ Մենք այդ մասին խոսել ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ, երբ նա Երևանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին եղավ, բայց ամենակարևորը՝ պատերազմը կանգնեցվեց», - ըստ ռուսական կողմի ասել է Խաչատրյանը:

Հայաստանի նախագահի կայքում այս հատվածն արդեն բացակայում է, սակայն առկա է հայ-ռուսական եղբայրության մասին Վահագն Խաչատրյանի հայտարարությունը։ «Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է», - ասել է Վահագ Խաչատրյանը:

Չորս ամիս առաջ նախագահ ընտրվելուց հետո Խաչատրյանը Պուտինին հանդիպում էր առաջին անգամ։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահին հանդիպելուց մեկ օր առաջ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հավաքին աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով, որ ռուսական կողմն ընդունել է, որ թերացել է Արցախում իր խաղաղապահ առաքելությունն իրականացնելիս, երբ թույլ է տվել Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ուժերն առաջ գնան։ «Շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել, և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա», - ասել է նախագահը:

Վահագն Խաչատրյանը Ռուսաստանում էր աշխատանքային այցով, նա մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:

Որքանո՞վ են արդարացված պաշտոնական Երևանի կողմից նման հայտարարությունները, որոնք բացահայտում են հայկական կողմի «կոշտությունը» ... Բոլորվին...

Փաշինյանն ընդամենը արդեն փորձում է 44-օրյա պատերազմի մեղքը կամաց-կամաց բարդել Ռուսաստանի վրա:

Այսինքն, ըստ Փաշինյանի քարոզչության, ներսում «մեղավոր են նախկինները», քանի որ՝ նրա մատուցմամբ՝ «վաղուց էին հանձնել Լեռնային Ղարաբաղը», իսկ 44-օրյա պատերազմում՝ Ռուսաստանը...

Սրանք առավելապես ցուցադրական հայտարարություններ են, որովհետև իրական նպատակը լինի հասնել ինչ-որ արդյունքի՝ հայ-ռուսական հարաբերություններում վստահելիության մակարդակի բարձրացման առումով, ապա անհրաժեշտություն չի առաջանա ռուսներին «շշպռելու», դա անձայն կարվի:

Իսկ Փաշինյանի իշխանության դեպքում միջպետական հարաբերությունների հարցում էլ ամեն ինչ՝ ցուցամոլության վրա է հիմնված՝ «տեսե՛ք, մենք ռուսներին ասեցիք՝ չեղավ...»:

Մտածո՞ւմ է Փաշինյանը, թե ինչ արկածախնդրություն է նման «շուստիրություն» անել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս «շարժերը» զգում են Բաքվում, և պատահական չեն Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2732 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am