Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն զառանցել է


Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց: Եթե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, ապա այժմ հիմքն իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է արդեն կարգավիճակը: Այս մտքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Նա դրանք արտաբերել է հունիսի 15-ին, Ազգային ժողովում ։
«Սա մի խոսույթ է, որը հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և ԼՂ խնդրի էությունը։ Բայց կա նաև մի կարևոր արձանագրում, որ ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,- ասել է նա։
Փաշինյանին այնուհետ հավելել է, թե հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում և իր առաջ քաշած խաղաղության օրակարգի հաջողությունն էլ երաշխավորված չէ ․ «Դուք կարող եք տեսնել, որ ոչ մեծ, ոչ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, ցավոք։ Եվ միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է։ Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը կարգավորված են, սահմանները սահմանազատված և սահմանագծված են, մենք հիմա փորձում ենք գնալ այս ճանապարհով։ Կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք։ Մենք պատրանքներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնել ցանկացողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել։ Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է։ Կրկին եմ ասում՝ ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա։ Բայց մի բան հստակ կարող եմ երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»,- ասել է Փաշինյանը։
Շարունակելով խառը մտքերը՝ Նիկոլ Փաշինյանը նորից հասել է նախկինների օրոք տեղի ունեցած բանակցային գործընթացին՝ բառացի հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախն, ըստ էության ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
«Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 1998-ի նոյեմբերին, երկրի իշխանությունները բանակցում էին «այսպես կոչված Ընդհանուր պետության» նախագծի հիման վրա, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի ներկայությունն Ադրբեջանի կազմում։ Սակայն հիմա, դառնալով ընդդիմություն, իշխանություններին մեղադրում են դավաճանության մեջ։ Երբ Քոչարյանն ու իր համախոհները, այդ թվում Դաշնակցությունը, պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի հայտնվի, դա մեղմ ասած, խորամանկություն է»,- ասել է նա ։
Շարունակության մեջ Փաշինյանը նշել է, որ «Ընդհանուր պետության» գաղափարից հետո բանակցությունների սեղանին հայտնվեց տարածքների փոխանակման հարցը։ «Այդ նախագծի էությունն այն էր, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Սյունիքի մարզում գտնվող Մեղրիի շրջանը»,- վստահեցրել, իսկ իրականում ստել է Փաշինյանը:
Նրա տրամաբանությամբ՝ Մեղրու տարածքով ճանապարհ տրամադրելու տարբերակը քննարկելու Երևանի համաձայնությունը, ըստ էության, անուղղակիորեն նշանակում էր, որ Հայաստանը, թերեւս այն ժամանակ, ԼՂ-ն ճանաչում էր Ադրբեջանի կազմում։
Անհասկանալի է՝ եթե քաղաքական գաղափարն եղել է ընդհանուր պետությունը, ապա ինչպես կարող էր այդ նույն գաղափարի ներքո քննարկվող տարբերակը նշանակել, թե օրվա իշխանությունը Արցախը ճանաչում է Արցախի կազմում։
Եթե ժամանակի սղության պատճառով Փաշինյանի ճառը չընդհատվեր, ապա նա վստահաբար կհայտարարեր, թե ի սկզբանե Արցախյան շարժումը նախաձեռնվել և կազմակերպվել է Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի մաս ճանաչելու նպատակով։ Ավելին՝ ազատագրական շարժումը հենց դրա վկայությունն է։

Հայկ Դավթյան

դիտվել է 3148 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am