Մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում. իրանագետ

Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ, թող «հերետիկոսաբար» չհնչի, պատերազմը նույնքան «բնականոն» վիճակ է, որքան խաղաղությունը՝ ընդ որում, միգուցե առաջինն ավելի հաճախադեպ է, քան վերջինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության մասին լոկ խոսելով, խաղաղության ձգտումով կամ խաղաղության համար լացելով, քանզի հենց արևելյան ասացվածքն է պնդում՝ «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։

Մերձավոր Արևելքում պատերազմները կանխվում են հենց այդ պատերազմին գնալ պատրաստվող թշնամուն զսպելով կամ, որքան էլ «պարադոքսալ» հնչի՝ ուրիշի տարածքում պատերազմելով, որպեսզի սեփական հողում լինի խաղաղություն։

Մերձավոր Արևելքում սեփական հողում պատերազմ չստանալու համար ծայրահեղ սուննիական ծայրահեղականության և իսրայելական վտանգի դեմ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում պատերազմում է Իրանը, նույն նպատակով քուրդ պարտիզանների դեմ Սիրիայում և Իրաքում պատերազմում է Թուրքիան, Իսրայելն արաբների դեմ պատերազմում է Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում, իսկ Իրանի դեմ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմում է Եմենում, Սիրիայում և այլ արաբական երկրներում։

Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։

Մերձավոր Արևելքի վերոնշյալ պատկերն ամենևին էլ ամբողջական չէ, քանզի այստեղ պատերազմում են նաև այլ տեղական ուժեր և նույնիսկ համաշխարհային գերտերություններ։

Սա է այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք և որտեղ խաղաղության ճանապարհը միայն մեկն է՝ թշնամու խաղաղեցումը հենց նրա որջում նրան ջախջախելով կամ զսպելով բոլոր հնարավոր միջոցներով, և այս տրամաբանությամբ են գործում բոլորը կամ գրեթե բոլորը Մերձավոր Արևելքում։

Մեզ այլ երևույթների համատեքստում հաճախ են համոզում հաշվի առնել իրողությունները, մինչդեռ ամենակարևոր իրողությունն, ըստ իս, հենց սա է՝ մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Մեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաներըՄեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաները (տեսանյութ, թարմացվող. թարմացվող Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am