«Մեզ համար սա սրբազան հայրենիք է՝ ո՛չ արոտավայր է, ո՛չ առևտրի կետ»․ Տավուշի թեմի առաջնորդ

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի միջև։ Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն էր տարածել։


Այս հանդիպմանը և Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարությանն անդրադարձել են մի խումբ փորձագետներ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել՝ ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ Արցախը ներառված։ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ շեշտել էր, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:

Ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ Շառլ Միշելի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը համաձայնել են «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցման սկզբունքներին»։ Ինչը փաստացի նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում, այսպես կոչված, «անկլավները», որոնց միջով անցնում են Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին կապող (Տիգրանաշենի հատվածը) և Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող մեր հիմնական ճանապարհները, որոնք նաև մեր մայրուղիներն են դեպի Իրան և Վրաստան։


«Այսինքն՝ տարածքը հանձնվելու է Ադրբեջանին, որից հետո մենք հատուկ թույլտվությամբ ու վերահսկողության ներքո անցնելու ենք մարզից մարզ։ Տեղին է հիշել նույն ճակատագրին արժանացած Գորիս-Կապան ճանապարհը»,- գրել էր թուրքագետը։

Ի դեպ, այս հանդիպումներից առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում «Տավուշի մի քանի գյուղ, ինչպես նաև Տիգրանաշենը պետք է անցնեն Ադրբեջանին, քանի որ դրանք ադրբեջանական հողեր են»։

Ի դեպ, Ադրբեջանի պաշտոնյայի այս հայտարարությանը Հայաստանի իշխանությունները որևէ համարժեք պատասխան չտվեցին։

168.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անդրադառնալով Տավուշի վերաբերյալ հայտարարություններին, նկատեց՝ այդ հարցերի շուրջ բազմիցս խոսել է, դեռևս պատերազմից հետո, երբ նման խոսակցությունները նոր էին։

«Այս պահին, գոնե տեսանելի, շոշափելի ոչինչ չկա, դրանք բոլորը, այսպես ասած՝ դիվանագիտական մակարդակում են։ Այդուհանդերձ մեզ համար միանշանակ է, որ Տավուշում ո՛չ «անկլավ» գոյություն ունի, ո՛չ էլ մեր երկիրն ինչ-որ մեկի սեփականությունն է, որ կարողանա սակարկության առարկա դարձնել։ Բազմիցս ասել եմ, մեզ համար սա սրբազան հայրենիք է՝ ո՛չ արոտավայր է, ո՛չ առևտրի կետ, և ո՛չ էլ այլ ինչ։ Մենք որևէ կերպ պատրաստ չենք զիջումներ կատարել, սա թող լավ իմանան»,- նշեց Բագրատ սրբազանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ բոլոր պարագաներում մինչև վերջ ու անմնացորդ կանգնած է Տավուշի ու տավուշցիների կողքին, ավելին, ոչ միայն Տավուշի, այլ նաև ամբողջ Հայաստանի ու Արցախի կողքին է կանգնած։

«Մեր կյանքը մեկ օրվա կյանք չէ Տավուշում, մենք խրամատներով ենք անցել, այդ ժողովրդի հետ ապրել ենք, ապրում ենք և շարունակելու ենք ապրել, և, բնականաբար, ինչպես նշեցի՝ սա մեզ համար սրբազան հայրենիք է, սա կլինի պարզապես ոչ միայն Տավուշի, այլև Հայաստանի վերջը՝ բոլոր առումներով, մեր արժանապատվության վերջը, մեր ամբողջ գոյության իմաստազրկումը, բովանդակազրկումը, և դա ուղղակի անթույլատրելի է, եթե չասենք՝ դատապարտելի։ Կրկնում ենք՝ մենք որևէ կերպ պատրաստ չենք զիջում անելու, և վերստին ուզում եմ ասել, որ չեմ ուզում տեղայնացնեմ՝ Տավուշով սահմանափակելով, սա ամբողջական խնդիր է, ողջ հայության՝ ամբողջ Հայաստանի ու Արցախի խնդիրն է»,- եզրափակեց գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

դիտվել է 955 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am