Բացահայտվել է Բրյուսելում տեղի ունեցած դավադրությունը

 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո Շարլ Միշելի հայտարարությանը։ Այդ հայտարարության մեջ, հիշեցնենք, ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաև միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրը, ՀՀ ԱԽ գրասենյակի մեկնաբանմամբ, ներկայացրել է «Արմենպրես»-ը՝ նշելով․
«Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»:

Հարցին, թե Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պիտի օգտագործվի Նախիջեւանի տարածքը՝ ԱԽ գրասենյակից պարզաբանել են․
«Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով: Եվ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետությունից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն և Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը»:

Հատկանշական է, որ բյյուսելյան հանդիպումից անմիջապես հետո և՛ պաշտոնական Բաքուն, և՛ Երևանը հայտարարեցին, որ ստեղծել են սահմանազատման հանձնաժողովներ՝ հաստատված անհատական կազմերով։ Հայտարարվել է, որ առաջիկայում առաջին աշխատանքային հանդիպումը կկայանա։
Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն։ Նա նաև նշել է, թե հայ ժողովրդին պետք է պատրաստել այդ խաղաղությանը, որովհետև նման լուծումը միանշանակ չի ընդունվելու։ Իսկ Ադրբեջանում, ըստ Մամեդյարովի, հասկանում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղի հարցը լուծվել է։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է վաղը ևեթ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկող նիստի ժամանակ բացատրել ու պարզաբանում տալ՝ ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախը, ի՞նչ քաղաքացիություն են ունենալու արցախցիները։ Միշելի հայտարարության մեջ օգտագործվում է Ղարաբաղի շրջան ձևակերպումը, որն ավելի ցածր կարգավիճակ է, քան սովետական տարիների կարգավիճակն է եղել։ Արցախը, փաստացի, ըստ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերած համաձայնության, կորցրել է որևէ կարգավիճակ ունենալու հնարավարությունը։ Փաշինյանը Արցախը, արցախցիներով հանդերձ, որոշել է հանձնել Ադրբեջանին, իսկ այդ լուծումը, ի վերջո բերելու է Արցախի ամբողջական հայաթափմանը։ Հիմա արդեն պարզ է, թե որն էր Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու իրական էությունն ու նպատակը։ Խնդիրը ոչ միայն 7 շրջանները, Շուշին ու Հադրութը հանձնելն էր, այլև ընդհանրապես ամբողջ Արցախից հրաժարվելը։


Հայկ Դավթյան

դիտվել է 4490 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am