Իշխանության տնազ. Հայաստան-Ադրբեջան ճակատի հարցերը Եվրաստեսիլով զբաղվողն է «լուծում»

Մայիսի 14-ին Երևանը գաղտնազերծեց Բաքվին ներկայացրած իր առաջարկները՝ հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանի մակարդակով, մարդ, որը օրերս նաև զբաղված էր Եվրատեսիլով... Նա ֆեյսբուքում Հայաստանի մասնակցի օգտին քվեարկության կազմակերպչական հարցերով էր զբաղված:

«Ձեռքի հետ» էլ՝ «հատուկ հանձնարարություններով դեսպանը» զբաղվում է Հայաստան-Ադրբեջան հարցերով:

Եվ ահա, Երևանը հրապարակեց խաղաղության բանակցություններ սկսելու համար ադրբեջանական հինգ առաջարկներին հայկական կողմի 6 կետանոց պատասխանը։ Ռուսալեզու փաստաթուղթը Հանրայինի ներկայացրեց հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը:

Վերջերս պաշտոնը ստանձնած Մարուքյանի խոսքով՝ դրա առաջին կետում գրված է, որ հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի նամակին, որը Երևանը ստացել է մարտի 11-ին։ Երկրորդ կետում հայկական կողմը հաստատում է, որ երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Փաստաթղթի երրորդ կետում շեշտվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։ «Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», - նշել է Էդմոն Մարուքյանը։

Հայկական կողմը կարևորում է պատերազմից հետո ընդունված եռակողմ հայտարարությունների կատարումը, մասնավորապես գերիների վերադարձը, տարածաշրջանի ապաշրջափակումը։ Այս մասին 4-րդ կետում է ասվում։

Հաջորդ կետում, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ «Այստեղ են ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր իրավունքներ և ազատություններ», - ընդգծեց հատուկ հանձնարարություններով դեսպանը։ Փաստաթղթի վերջին՝ 6-րդ կետում էլ հայկական կողմը հայտնել է, որ բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Ահա, սա է Հայաստանի պատկերացումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում: Ոչ մի խոսք Ադրբեջանի իշխանության կողմից ժամանակ առ ժամանակ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնելու անթույլատրելիության մասին: Հայաստանի տարածքում ադրբեջանական ստորաբաժանումների առկայության հետ Փաշինյանի իշխանությունն արդեն խնդիր չի՞ տեսնում...

Եթե Փաշինյանի իշխանությունը պատրաստակամություն է հայտնում բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման մասով պետք է առաջարկ ներկայացնի Ադրբեջանին: Թե՞ Փաշինյանի հույսը նա է, որ դա Ալիևը պետք է իրականացնի հայկական կողմի փոխարե՞ն...

Եվ հետո, եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դա Բաքուն համարելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի փակում: Այս հակասությունն ինչպե՞ս բացատրել:

Պարզապես ապշել կարելի է, թե այս պրիմիտիվությամբ ու ցածր մակարդակով Հայաստանի ապագայի համար բոլոր վճռորոշ հարցերում ինչպես է «փայլում» Փաշինյանի այս իշխանությունը...

Խոսքերն, իսկապես ավելորդ են...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6414 անգամ
Լրահոս
Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ» Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում. Պուտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. Նոր մանրամասներ Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Ժողովու'րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին ԲՈԼՈՐՍ խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիստցին այդ հարցով չպետք է զբաղվեն... «Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. Հակոբյան «SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում Լարսը բացվել է բեռնատարների համար Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայաստան,Ադրբեջան և Վրաստան կատարած պատմական այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Կոլոմինա «ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը»․ սառը ցնցուղ Վաշինգտոնից. հեղինակավոր «Ռենդ»-ը հոդված է հրապարակել. 168.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am