Պետությունների անկումը սկսվում է տարածքների կորստից․ մեզ մոտ հենց դա է հիմա կատարվում․ Իշխան Մաթևոսյան
ԶՈւ ինժեներական զորքերի նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը Ֆրանսիայի հրապարակում անվտանգության հարցերով քննարկման ժամանակ ասաց, որ գործնականում բանակում ոչ մի բարեփոխում չի տեսնում, այն է՝ պետական կառավարման մարմինների կողմից համակարգված համատեղ քայլեր: Բարեփոխումը, ըստ նրա, դա նոր սպառազինության գնումը չէ, ավելին, դա կարող է լինել ընդամենը կորցրածի վերականգնում, ոչ թե զարգացում:
«Մեր զինված ուժերի ապագա ուրվագիծը մեզ համար հայտնի չէ»,- ընդգծեց նա՝ ուշադրություն հրավիրելով զորքի ռացիոնալ կազմի և կառուցվածքի հարցի և թիկունքի ու սպառազինության տեսության, զորատեսակների վերանայման խնդրի վրա:
«Պետությունների անկումը սկսվում է տարածքների կորստից․ մեզ մոտ հենց դա է հիմա կատարվում»,- խոսքն ամփոփեց գեներալը՝ հավելելով, որ նկատի ունի նաև ռեսուրսների՝ բնական և պետության խորության կորուստը: Իսկ լրջամիտ դիմադրություն չկա սրան: