Նիկոլ Փաշինյանը չի համարձակվել պատմել ճշմարտությունը

 

Հայաստանը շատ մեծ արդյունքներ չի գրանցել անկախ դատական համակարգ ունենալու գործում և դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու։ Այս մասին Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել։ Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որին այսօր առերեսվում է Հայաստանը։ Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք, ուսումնասիրելով այդ ոլորտի առաջատար փորձը, նաև տեսնում ենք, որ այնտեղ փորձարկված բանաձևեր չկան։
Մենք տեսնում ենք, որ շատ եվրոպական երկրներում նույն գործընթացներն են տեղի ունենում․ երբ կա պայքար և դժվար է տարբերակել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում։ Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքը այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մասին է»,- ասել է Փաշինյանը։
Որպես դատական համակարգի բարեփոխման կարևոր ձեռքբերում Փաշինյանը նշել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկների բեռնվածությունը թեթևացել է՝ դա կապելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի կայացվածության հետ։
«Հեղափոխությունից առաջ մեր բոլոր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված էին։ Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և նրանք ստիպված էին լինում հերթով քնել։ Իհարկե, իմ բախտը բերել է, երբ քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի խնդրի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրահայտ խնդիր է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր բանտային բնակչության բեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը։ Այսինքն՝ ամենաթերբեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով զիջում ենք միայն Մոնակոյին։ Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք։ Սա նույնպես կարևոր ցուցանիշ է»,- նշել է նա ։
Դատական համակարգի հարցում Նիկոլ Փաշինյանը ազնիվ չէ, ավելին, ստում է, երբ ասում է, թե ինքն իսկապես ուզում է անկախ դատական համակարգ ունենալ։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն առաջին բանը որ արեց հարձակվեց դատարանների վրա։ Հարձակվեց՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով։ Փաշինյանը կարող էր և անկեղծորեն պատմել, որ ինքը, որպես երկրի ղեկավար կոչ արեց իր կողմանակիցներին շրջափակել դատարանների շենքերը, հանձնարարեց թույլ չտալ ու ամեն կերպ խոչընդոտել, որ դատավորները մուտք գործեն դատարանների շենքեր։ Փաշինյանը դատավորներին անվանում էր պատերի տակ վնգստացող շներ /այս փաստը վկայող տեսագրությունները կան և դրանք հասանելի են համացանցում/։ Փաշինյանի հանձնարարությամբ պետության կողմից կաշառք առաջարկվեց ՀՀ դատական ամենաբարձր ատյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորներին՝ պայմանով, որ նրանք համաձայնվեն ժամանակից շուտ թոշակի գնալ։Սակայն ՍԴ դաատավորները, ի պատիվ իրենց, հրաժարավեցին բարձր վարձատրությամբ թոշակի անցնելու իրենց արված առաջարկից։
Եթե Փաշինյանը համարձակություն ունենար այս ամենը պատմել Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում, ապա Նիկոլի անձնական փորձը բացառիկ կլիներ ողջ Եվրոպայի համար։


Հայկ Դավթյան

դիտվել է 4875 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am