Ռուսաստանից ժամանածներն ու դոլարի կուրսը․ ԿԲ նախագահի բացահայտումը

 

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է դոլարի փոխարժեքի անկմանը և դրամի արժևորմանը։ Գալստյանն ասել է, թե հասկանալու համար դրամի արժևորման պատճառը, պետք է հասկանալ՝ որոնք են փոխարժեքի հետեւում կանգնած գործոնները։

«Եթե մենք հասկանանք գործոնների ամբողջականությունը, որոնք բերում են փոխարժեքի որոշակի դրսեւորումների, ավելի հեշտ կլինի հասկանալ հետագիծը, բնականաբար, այդ հետագիծն իր մեջ ներառում է նաև անորոշություններ»,- ասել է նա։
ԿԲ նախագահը նշել է , որ դոլար-դրամ փոխարժեքի վերջին զարգացումները որոշակիորեն կապված են վերջին շրջանում Հայաստանում նկատելիորեն ավելացած միջազգային այցելուների թվի հետ։

«Մեր ծառայությունների նկատմամբ կա որոշակի պահանջարկի աճ, որը ենթադրում է, որ դրանք դարձել են արտահանելի։ Եթե Հայաստան այցելած մարդիկ հանգստի վայրերում, ռեստորաններում որոշակի ծախսեր են իրականացնում, դա, Հայաստանի վճարային հաշվետվության տեսանկյունից, արտահանման աճ է։ Այս իրավիճակի արդյունքում մենք ունենք արտարժութային միջոցների առաջանցիկ աճ՝ առաջարկի տեսանկյունից պահանջարկի նկատմամբ, որն իր հետ հանգեցրել է նաեւ դրամի որոշակի ամրապնդման։ Պետք է հասկանալ՝ երեւույթը, որին մենք բախվել ենք, որքան հիմնարար է, եւ այն մարդիկ, ովքեր Հայաստանում են, որքան են պլանավորում մնալ։
ԿԲ՝ տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշման հիմքում այդ մարտավարության էլեմենտն է, որ մենք պետք է դեռեւս տեսնենք այդ մարդկանց վարքագիծը եւ դրանից դրդված տնտեսական հետեւանքները, որոնք կլինեն Հայաստանի տնտեսությունում եւ որի արտացոլումը կտեսնենք փոխարժեքի մեջ»,- ասել է Մարտին Գալստյանը։
Ստացվում է, որ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան այցելած մոտ 135 հազար ռուսաստանցիները ուղղակի կապ ունեն Հայաստանի տարադարամի շուկայում դոլարի կտրուկ արժեզրկման հետ։ Նրանք, ըստ էության Հայաստանում ծախսում են հենց դոլար՝ մի կողմից նպաստելով տարբեր ծառայությունների ոլորտում սպառման աճը, մյուս կողմից էլ, պատճառ են դառնում դոլարի անկմանը, քանի որ շուկայում ակամայից առաջացել է տարադրամային հավելյալ առաջարկ։
Եթե Ռուսասատանից ժամանածները ավելի երկար ժամանակով մնան Հայաստանում կամ էլ նոր մարդիկ գան Հայաստան, հնարավոր է, որ դրամր արժևորումը շարունակվի։
Սակայն, ի տարբերություն նախկինում արձանագրված դրամի արժևորման դեպքերի, այս անգամ դրամի արժևորումն ու դոլարի անկումը գնաճի վրա որևէ դրական ազդեցություն չի թողնում։ Հակառակը՝ դրամի արժևորմանը զուգահեռ շարունակվում է նաև գնաճի բարձր տեմպը։ Ընդ որում բարձր գնաճային միտումը կլինի շարունակական։
«Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է եւ պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները: Սա բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական եւ ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ: Վերջինս պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ: Այսպիսով՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4377 անգամ
Լրահոս
Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am