ԱՄՆ-ն առաջին անգամ Ալիևին հասցեական մեղադրեց. Նոր իրավիճակ հայ-ադրբեջանական հարցում

Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսմանը։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Սա մի բան է, որում ես շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, նաև փորձում են նպաստել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։

Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել Բաքվի՝ իրավիճակն ապակայունացնող միակողմանի գործողությունները, այս մասին նախօրեին հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Թե Բաքվի որ գործողությունները նկատի ունի, պետքարտուղար Բլինքենը չի հստակեցրել։ Հարկ է նշել, որ նախկինում Նահանգներից բարձր մակարդակով հնչող նմանօրինակ հայտարարությունները հիմնականում ոչ հասցեական էին։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցով վարչակազմի ջանքերի մասին՝ Բլինքենն ասել է, որ «շատ ակտիվ և ուղղակի փոխգործակցում է» ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հիշեցնելով անցած օրերին իր հեռախոսազրույցների մասին՝ Փաշինյանի, Ալիևի և երկու երկրների արտգործնախարարների հետ։

«Մենք փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև քաղաքական կարգավորմանը և մշակում, առաջ ենք մղում վստահության ամրապնդման տարատեսակ միջոցներ», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ առանց փակագծեր բացելու։ «Մենք փորձել ենք կասեցնել բոլոր միակողմանի գործողությունները, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, որոնք կարող էին լարել իրավիճակը։ Մի շարք ծրագրեր ունենք, որպեսզի օգնենք առաջ մղելու խաղաղ հեռանկարները», - նաև հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ հրավիրված էր պատասխանելու պետբյուջեի նախագծի շուրջ սենատորների հարցերին։

Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Բլինքենին ուղղված իր հարցում նախ քննադատել է ամերիկյան կառավարությանը Ադրբեջանին 1,4 միլիոն դոլար ավելի աջակցություն տրամադրելու համար, քան Հայաստանին, պնդելով, որ ինքն անձամբ չի պատրաստվում աջակցել այդ փաստաթղթին, որն ավելի շատ աջակցություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ներկայությունը վերացնել ցանկացող Բաքվի համար։ «Ես տեսնում եմ, թե ինչ են անում ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ փորձում են վերացնել այնտեղ ապրող հայերի ներկայությունը», - հայտարարել է սենատոր Մենենդեսը՝ հիշեցնելով «Ազատությանն աջակցության ակտի» թիվ 907 լրացման մասին։

Օրենսդրական այդ դրույթն ուժի մեջ է մտել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, և այն ամերիկյան կառավարությանն արգելում է Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրել, քանի դեռ Միացյալ Նահանգների նախագահն անձամբ չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ Բաքուն ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ու գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար:

Հիշեցնենք, որ բանաձևի պատճառով Ադրբեջանը տարիներ շարունակ Ամերիկայից օժանդակություն չէր ստանում, սակայն մեկ այլ լրամշակումից հետո աջակցության հնարավորությունը վերականգնվել է՝ ահաբեկչության դեմ պայքարի ու Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով, բացի այդ՝ դրանք որևէ կերպ չպետք է խանգարեն Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին և չպետք է օգտագործվեն Հայաստանի դեմ:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը քննադատում էր ամերիկյան կառավարությանը ինչպես Ադրբեջանին հատկացվող հսկայական աջակցության, այնպես էլ Բաքվի գործողությունների վերաբերյալ ոչ բավարար զեկույցների համար։ Ի պատասխան՝ պետքարտուղարը խոստացել է վերանայել Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունների գործընթացը, նաև հավաստիացրել է, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Բաքվի միակողմանի ապակայունացնող գործողությունները:

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի համաձայն՝ ամերիկյան կառավարության աջակցությունը Հայաստանին կկազմի 24 միլիոն դոլար, Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկվում, սակայն այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը:

Վաշինգտոնն, ըստ էության, առաջին անգամ հասցեական Ադրբեջանին մեղադրում է հայ-ադրբեջանական խնդիրներում ապակայունացնող կողմ դառնալու մեջ: Սա նոր իրավիճակ է, նոր ազդակ է, հետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է ստեղծված մթնոլորտում աշխատեն:

Ալիևին Վաշինգտոնից ցույց են տալիս, որ գիտենք, որ լարվածության ստեղծման սկզբնաղբյուրն ով է: Սա նշանակում է, որ Ալիևին հասկացնում են, որ «տոնայնության» մակարդակը նա պետք է փոխի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5085 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am