Աղքատներն ավելի շատ են տուժելու

Գնաճը դարձել է ակնհայտ և իրական սպառնալիք շատ երկրների համար, որը լրջորեն խոչընդոտում է աշխարհում տնտեսության վերականգնմանը, քանի որ մարդկանց եկամուտները նվազում են, իսկ դժվարությունները՝ շատանում։ Աղքատ երկրներն ու չունեւոր մարդիկ իրանց վրա են կրելու բեռի հիմնական մասը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի ելույթում, որը հրապարակվել է Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի տեսակոնֆերանսում։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կհանգեցնի այս տարի աճի կանխատեսման նվազմանը 143 երկրների համար, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 86%-ը։

Գեորգիևան պարզաբանել է, որ համավարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը նվազում էին նույնիսկ մինչ ուկրաինական հակամարտության մեկնարկը, սակայն ընթացիկ պայմաններում ԱՄՀ-ն կանխատեսում է աճի էլ ավելի մեծ անկում ինչպես 2022, այնպես էլ 2023 թվականների համար:

«Հունվարին մենք իջեցրեցինք համաշխարհային աճի մեր կանխատեսումը մինչեւ 4,4% 2022 թվականի համար։ Այդ ժամանակից ի վեր կանխատեսումը զգալիորեն վատթարացել է՝ մեծամասամբ պատերազմի և դրա հետեւանքների պատճառով»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրների մեծ մասի համար աճն, այնուամենայնիվ, դրական կմնա:

ԱՄՀ ղեկավարը նշել է, որ մինչ այժմ աշխարհում «հարյուր միլիոնավոր ընտանիքներ» առանց այդ էլ բախվում էին եկամուտների նվազման եւ էներգիայի ու պատերազմն այդ իրավիճակն «էլ ավելի է վատթարացրել», որը նաև դարձել է սպառննալիք՝ անհավասարությունն աշխարհում ավելի շատ սրելու առումով։


ԱՄՀ ղեկավարը կարծում է, որ աշխարհաքաղաքական բլոկների բաժանվելու հեռանկարը համաշխարհային տնտեսության աճող ռիսկերից է։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակը բարդանում է նաև համաշխարհային տնտեսության հնարավոր ֆրագմենտավորման հետևանքով, ըստ որի տնտեսությունը բաժանվում է աշխարհաքաղաքական բլոկների՝ տարբեր առեւտրային եւ տեխնոլոգիական չափանիշներով, վճարային համակարգերով և պահուստային արժույթներով։
Միաժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը կոչ են անում համաշխարհային հանրությանը հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը, որը կարող է խախտվել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով։
Նշված կառույցների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ արձանագրվում է, որ աշխարհը ցնցվում է խորացող ճգնաժամերից։ Ուկրաինայում պատերազմի հետեւանքները սրում են COVID-19 համավարակը, որն արդեն երրորդ տարին է, ինչ ընթանում է։

Ըստ փաստաթղթի՝ հիմնական սննդամթերքի գների աճը և ապրանքների մատակարարման խափանումները «միլիոնավոր մարդկանց հասցնում են աղքատության»։

«Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը հրատապ աջակցել խոցելի երկրներին համակարգված միջոցների ընդունմամբ՝ սկսած պարենային արտակարգ պաշարների բաց թողումից, ֆինանսական աջակցությունից, գյուղատնտեսական արտադրության ավելացումից և բաց առեւտրից»,- նշված է հայտարարության մեջ։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2054 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am