Դոլարի նահանջը․ ինչքա՞ն կբարձրանա ռուբլին


Ռուս-ուկարինական պատերազմի առաջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում ապրեց, որն առաջին հերթին պայմանավորված էր աշխարհի մի շարք երկրների՝ ՌԴ հանդեպ կիրառած պատժամիջոցներով։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սակայն ռուբլին կայուն կերպով արժևորվում է, ինչը նկատելի է նաև Հայաստանի փոխանակման կետերում։ Այսպես՝ երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.91 դրամով, առավելագույնը՝ 6.04 դրամով, միջինը՝ 5.66 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6.40 դրամով, առավելագույնը՝ 7.27 դրամով, միջինը՝ 6.86 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Ըստ նույն աղբյուրի՝ ամերիկյան 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 467 դրամ է, առավելագույնը՝ 472 դրամով, միջինը՝ 469.72 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 477 դրամով, առավելագույնը՝ 480, միջինը՝ 479.09։
Ռուբլին ամրապնդում է դիրքերը ԱՄՆ դոլարի նկատմամբ և ըստ էության արդեն հասել է փետրվարի կեսերի, այսինքն՝ նախապատերազմյան մակարդակներին։
Միայն անցնող շաբաթվա ընթացքում դոլարն էժանացել է 9,4%-ով․ 1 դոլարի միջին գինն արդեն հասել է 76 ռուբլու։ Շուրջ 11%-ով Էժանացել է նաև եվրոն՝ ՝ հասնելով 82,7 ռուբլու։ Վերջին շաբաթվա մեւ եղել են նաև ավելի կտրուկ տատանումներ, երբ դոլարի գինը նվազելով հասել է մինչև մինչև 71 ռուբլու, իսկ եվրոյինը՝ 77 ռուբլու համապատասխանաբար:
Փորձագետները, որպես ռուսական ռուբլու փոխարժեքի ամրապնդման հիմնական գործոն նշում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գազային ճնշումները։
Ռուբլու արժևորման միտումները սկսեցին նկատվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի վճարումները ռուբլով դարձնելու որոշումից անմիջապես հետո։ «Չնայած այս մեխանիզմը դեռեւս մշակման փուլում է եւ, ընդհանուր առմամբ, հանդիպել է եվրոպական երկրների դիմադրությանը, այնուամենայնիվ, ռուսաստանյան արժույթով միջազգային հաշվարկների մասնաբաժնի ավելացումը ներդրողների կողմից ընդունվեց ոգեւորությամբ, քանի որ հետագայում հայտարարություններ արվեցին ռուբլով վաճառվող արտահանվող ապրանքների ցուցակի հնարավոր ընդլայնման մասին»,- ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում նշել է «Վելես կապիտա»-ի վերլուծաբան Ելենա Կոժուխովան՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանի ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկն այժմ զգալիորեն նվազել է։ «Փետրվարի վերջից ՌԴ առեւտրային հաշվեկշռի դրական սալդոն շատ ուժեղ աճել է, քանի որ ներմուծումը կտրուկ նվազել է Ռուսաստանի տնտեսության մեկուսացման սկզբից ի վեր, իսկ ահա արտահանումը` դեռ ոչ: Իր հերթին, արգելափակված է կապիտալի արտահանումն արտերկիր, սառեցված են ոչ ռեզիդենտների ակտիվները, սահմանված է բորսայում արժույթի ձեռքբերման 12%-անոց հարկ, ֆիզիկական անձանց արգելված է կանխիկ գումար գնել բանկերում, ապրանքների ներմուծումը մասամբ արգելված է կամ կասեցված ($220-280 մլրդ), զանգվածային զբոսաշրջությունը դեպի Եվրոպա փաստացի դադարեցված է ($10-20 մլրդ), երկրից չեն կարող հանվել շահաբաժիններ (տարեկան մոտ $150-160 մլրդ)»,- ասել է «Ֆինամ» ընկերության վերլուծաբան Ալեքսանդր Պոտավինը։
Փորձագետները նաև նշում են, որ ռուբլու փոխարժեքն այլևս աճի տեղ չունի։ Ռուբլու փոխարժեքն այժմ դարձել է «ինքնին իրեն գնահատող», ուստի դրա ներկայիս մակարդակը չի արտացոլում Ռուսաստանի տնտեսության վիճակը։ Ռուբլու թուլացման ներուժն, ըստ էության բավականին մեծ կլինի, եթե ՌԴ Կենտրոնական բանկը հանի արգելքներն ու սահմանափակումներն արտարժութային գործարքների նկատմամբ։
БКС мир инвестиций» ընկերության ներկայացուցիչ Վասիլի Կարպունինի խոսքով՝ ռուսական կողմը թույլ չի տա, որ փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 65-70 ռուբլուց ցածր մակարդակի իջնի, քանի որ դա կվնասի արտահանման եկամուտներին եւ բյուջետային մուտքերին: ՌԴ Կենտրոնական բանկը սկսում է մեղմացնել արժութային վերահսկողության միջոցները։

Կա նաև կարծիք, որ եթե փոխարժեքն, այնուամենայնիվ, հասնի 70 ռուբլու մակարդակին, ապա դոլարի գինը ռուսական շուկայում կարող է իջնել   հասնելով  ընդհուպ մինչև վերջին չորս տարվա նվազագույն՝ 60-50 ռուբլու մակարդակին։

Հայկ Դավթյան

դիտվել է 5567 անգամ
Լրահոս
...ու այս ամենին գումարած կապիտուլյանտի հայտարարությունները, թե Արցախում հայերին ֆիզիկական վտանգ չի սպառնում Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են «Արցախը մենակ չէ», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի». իրազեկման ակցիաներ՝ Երևանում Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են (տեսանյութ) ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ Վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում Սա Հայաստանի գարշապետի դեմքն է․ Ավետիք Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am