Հեգնանք ու ցինիզմ Բաքվից՝ խաղաղություն մուրացող ՀՀ ԱԱԽ-ին

Պաշտոնական Բաքուն պատրաստ է ձեռնարկել կոնկրետ քայլեր խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, եթե դրան իսկապես պատրաստ է Հայաստանը, երեկ այս մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարարության: «Եթե հայկական կողմը դիտարկում է խաղաղության պայմանագրի հարցը ոչ որպես հանրությանը տեղեկացնելու ակցիա, այլ լուրջ քայլ, ապա ժամանակն է ձեռնարկել կոնկրետ քայլեր: Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ Բաքուն դեռ մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով հանդես է եկել նման առաջարկով, իսկ մեկ ամիս առաջ հնչեցրել է հստակ սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն այդ համաձայնագրի հիմքում:

Ու ի՞նչն է ուշագրավ, Բաքուն իր հայտարարության մեջ հերթական անգամ մեղադրել է Հայաստանին, թե Արցախում էսկալացիայի պատճառը Հայաստանի՝ իր պարտավորությունները չկատարելն է: «Հենց Հայաստանի կողմից եռակողմ հռչակագրի դրույթների խախտումն է, որ ուժեղացնում է լարվածությունը տարածաշրջանում և խաթարում է խաղաղության հաստատման ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է զսպման միջազգային մեխանիզմների ներդրմանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, որ դրա լավագույն միջոցը միջազգային իրավունքն է: Ըստ հայտարարության տեքստի, այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է, որը «կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին: «Եթե Հայաստանի ԱԽ անդամները մինչ այժմ չգիտեն՝ որն է լավագույն միջազգային զսպման մեխանիզմը,մենք կրկին հիշեցնում ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում պետությունների միջազգայնորեն ընդունված սահմանների և ինքնիշխանության նկատմամբ հարգանք, ներքին գործերին միջամտության բացակայություն և միջազգային պարտավորությունների պահպանումում»,- ասվում է հայտարարության մեջ, որը, ըստ էության՝ հեգնանք է Փաշինյանի իշխանությանը, որը օրեր առաջ Ազգային Անվտանգության խորհրդի մակարդակով խաղաղություն էր կարծես մուրում Ադրբեջանին:

Հիմա այս պայմաններում՝ Բաքուն հեգնելով ՀՀ ԱԱԽ-ին՝ հայտնում է, թե մտադիր է խաղաղության համաձայնագիր կնքել, եթե՝ «Երևանը պատրաստ է լուրջ քայլերի...»: Այսինքն, դարձյալ Երևանից է Ալիևն ինչ-որ քայլեր սպասում:

Իր հերթին երեկ Մոսկվան մի քանի մակարդակով հասկացնել տվեց, որ Հայաստանից ու Վրաստանից ակնկալում են խաղաղության համաձայնագրի ստորագրում:

Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Պետդումայի պատգամավոր Դելյագինի խոսքերը՝ Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ, պետության պաշտոնական դիրքորոշման հետ որևէ կապ չունեն։ «Մենք, անշուշտ, խորհուրդ կտայինք զսպել զգացմունքները և զերծ մնալ նման հայտարարություններից, առավել ևս՝ մեր դաշնակիցների նկատմամբ։ Իսկ Ադրբեջանը մեր գործընկեր-պետությունների շարքում է», -ասել է Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ «Ռուսաստանը հիմա շատ ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղի շրջանում խաղաղություն պահպանելու և ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ՝ բոլորի կողմից»։

Ի դեպ, Ղարաբաղում վերջին օրերին սրված իրավիճակի ֆոնին Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը հնարավոր էր համարել հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների ուղղությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ամենշաբաթյա ասուլիսում վստահեցրել է, որ Մոսկվան եռանդուն ջանքեր է գործադրում ԼՂ-ում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ: «ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ, ընդ որում խաղաղապահները գործում են երեք երկրների առաջնորդների՝ վերը նշված հայտարարության դրույթներով:

Ռուսաստանի ԱԳՆ խողովակներով մենք գտնվում ենք մշտական կապի մեջ Բաքվի ու Երևանի հետ, իսկ տեղում օպերատիվ իրավիճակի մասին ակտուալ տեղեկությունը հրապարակվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկանքներում»,- ասել է Զախարովան: Նա նաև նշել է, որ շարունակվում են ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ «հենվելով երեք երկրների միջև եղած պայմանավորվածությունների վրա, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում և տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակում տարածաշրջանում»: «Մենք ակտիվորեն կնպաստենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է նա։ 

Ինչպես նկատում ենք, Մոսկվան ոչ մի խոսք չի ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման առումով: Մինչդեռ ՄԱԿ-ը երեկ ակնարկել է այդ մասին: Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդումները մտահոգիչ են, և ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը ինչպես եռակողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածությունից։ Մենք ողջունում ենք ապաէսկալացիսյի ջանքերը եռակողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2804 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am