Պատժամիջոցների հակառակ կողմը

 

Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այժմ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հայտարարել է, որ Ռուսասատանի տնտեսության փլուզում չի լինելու ։ Ռուսաստանը զարգացնելու է այն ապրանքների և ճյուղերի արտադրությունը, որոնց ներմուծման համար արգելանք է դրվել։
Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության՝ Ռուսաստանի նախկին վարչապետը նշել է, որ պատժամիջոցների պայմաններում սեփական արտադրության զարգացումը այն մասնաճյուղերում, որտեղ դա նախկինում արվել, դժվար է, բայց անիրագործելի չէ:
Մեդվեդևը նաև շեշտել է, որ Ռուսաստանը բազմաթիվ հուսալի գործընկերներ ունի հետխորհրդային տարածքում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում:
Անդրադառնալով Դաշնության դեմ պատժամիջոցներին՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի ժողովուրդները շուտով «հաշիվ են ներկայացնելու» իրենց երկրների ղեկավարներին սեփական գրպանին վնաս հասցրած հակառուսական սանկցիաների համար:
Նախօրեին Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է հրապարակել: «Այս պատժամիջոցների նպատակն է, որպեսզի նախագահ Պուտինը դադարեցնի այդ անմարդկային և անիմաստ պատերազմը», - հայտարարել է Եվրամիության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Երեկ հրապարակված փաստաթղթի համաձայն՝ արգելվում է Ռուսաստան ներկրել թանկարժեք մեքենաներ, ժամացույցներ, հագուստ, Ռուսաստանից գնել մետաղական արտադրանքի որոշ տեսակներ, ինչպես նաև ներդրումներ անել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև տասնյակ անձանց՝ այդ թվում միլիարդատեր Ռոման Աբրամովիչի, «Յանդեքս»-ի ղեկավար Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ։ Սահմանափակումներ են կիրառվել նաև խոշոր ընկերությունների՝ այդ թվում նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ի, ինչպես նաև այդ ընկերության ղեկավար Իգոր Սեչինի կնոջ նկատմամբ։
Իսկ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ վաղուց են Եվրամիության «սև ցուցակում»։
Պատժամիջոցներ կիրառող Եվրոպան սակայն չի կարողանում այլընտրանք գտնել ռուսական նավթի համար։ Ռուսական նավթին բաժին է հասնում Եվրամիության ներքին պահանջարկի 60 տոկոսը։ Եվրոպական միությունը չի հրաժարվել ռուսական նավթից։
Պատերազմի սկսվելուց ի վեր Եվրամիություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրրդ փաթեթն է հրապարակել։ Եվրամիության սահմանափակումները ընդհանուր առմամբ տարածվել են 877 ռուսաստանցի մեծահարուստների և 62 ռուսական ընկերությունների վրա: Այդ անձանց և ընկերությունների ակտիվները սառեցված են, նրանց մուտքը ԵՄ տարածք արգելված է, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է գործարքներ կնքել «սև ցուցակում» հայտնված ռուսաստանցիների և ռուսաստանյան ընկերությունների հետ։
Եվրամիությունն արգելել է նաև եվրո թղթադրամների վաճառքը, մատակարարումն ու արտահանումը Ռուսաստան։ Արգելվում է եվրո փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին և պետական մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկին, ռուսաստանյան խոշոր բանկերը փաստացի կտրված են համաշխարհային ֆինանսական համակարգից։ Այդ երկրի ավիաընկերությունների համար արևմտյան երկրների մեծամասնության օդային տարածքնեերը փակ են։ Տարբեր գնահատականներով՝ այս պահի դրությամբ կալանքի տակ է Ռուսաստանին պատկանող 300 միլիարդ դոլարի չափով գումար կամ Ռուսաստանի ոսկու և արժութային պահուստների կեսը։ Ռուսաստանը զրկվել է ոսկու պահուստները վաճառելու իրավունքից։ Պատժամիջոցների թվարկումը կարելի է շարունակել։
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն այժմ աշխարհի ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրն է, անժամ Հյուսիսային Կորեայի, Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի հանդեպ ժամանակին ավելի շատ պատժամիջոցներ չեն կիրառվել, քան այժմ ՌԴ-ի հանդեպ։
Այսքանով հանդերձ՝ փորձագետները նաև փաստում են, որ պատժամիջոցները ծանր հետևանք են թողնելու նաև այդ պատիժները սահմանողների վրա։ Ռուսական տնտեսության ու բնական ռեսուրսների բացառիկությունը կայանում է նրանում, Ռուսաստանն ինքաբավ երկիր է ՝ունի էներգետիկ պաշարներ, հացի և առաջին սպառման ապրանքների արտադրության բավարար ռեսուրսներ։ Իսկ արգելված ապրանքները, որոնք բարեկացիկ և էլիտար կյանքի համար են, կարող են փոխարինվել սեփական արտադրանքով։ Սա ՌԴ-ի հակաքայլն է ընդդեմ պատժամիջոցների։

Հայկ Դավթյան

դիտվել է 3351 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am