Ալիևը Մոսկվայում է. Փաշինյանը կհասնի նրա և Պուտինի կայացրած որոշումների ետևից

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը վաղը Մոսկվայում դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն», -երեկ հաղորդեց Կրեմլի մամուլի ծառայությունը։ Իլհամ Ալիևի՝ պաշտոնական այցի օրակարգում քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ասպարեզներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր էին, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը ։

Երեկ երեկոյան, երբ Ռուսաստանի նախագահը երեկ երեկոյան դաշնային հեռուստաընկերությունների եթերում իր շուրջ մեկժամանոց ճառն էր կարդում և ճանաչում Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ հետ, արդեն Մոսկվայում էր։
Սա Ալիևի պաշտոնական այցն է Ռուսաստան։ Ընդամենը երկու ամիս առաջ Իլհամ Ալիևը Կիևում էր և Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող հռչակագիր, այսինքն՝ Ղրիմը ճանաչել էր ուկրաինական տարածք։

Ի դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո մնացել են միայն Մերձդնեստրը և Լեռնային Ղարաբաղը, որոնց անկախությունը Մոսկվան պաշտոնապես չի ճանաչել։

Այսօր Կրեմլում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրում է։ «Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասցնելով դաշնակցային մակարդակի», - երեկ հաղորդեց Կրեմլը՝ առանց մանրամասնելու, թե ինչ ասել է «դաշնակցային մակարդակ»։

Մինչ այսօր Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարում էին ռազմավարական գործընկերական հարաբերությունների մասին։ Արդյոք երկու երկրները պատրաստվում են խորացնել համագործակցությունը նաև ռազմական ոլորտում․ համենայն դեպս, դաշնակցային հարաբերությունները նաև սա են ենթադրում։

Կրեմլի տարածած հաղորդագրությունում այս մասին ասված չէ, փոխարենը՝ նշված է, որ Պուտինն ու Ալիևը կքննարկեն, թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները, և Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հարցերը։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն այսօր Կրեմլում քննարկեցին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։

Նկատենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի հիմնարար փաստաթուղթը համարվում է 1997թ. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Բարեկամության համագործակցության և փոխադարձ անվտանգության» պայմանագիրը, որին հետագայում ավելացել է 2008-ին ստորագրված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության» հռչակագիրը։
Ինչ է այս նոր հռչակագիրը նշանակում, դեռ այնքան էլ պարզ չէ։ Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, թե այն երկու երկրների միջև հարաբերությունները հասցնում է դաշնակցային մակարդակի։ Արդյոք սա նշանակում է նոր հարաբերություններ նաև անվտանգության և ռազմական ոլորտներում։ Հռչակագրի մանրամասները ո՛չ Բաքուն, ո՛չ Մոսկվան չեն հայտնում։

Ալիևը, ի դեպ, Մոսկվա է ժամանել կնոջ հետ, և խորհրդանշական էր, որ երբ Պուտինը երեկոյան դաշնային հեռուստաընկերությունների եթերում իր շուրջ մեկ ժամանոց ելույթ էր ունենում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, Ադրբեջանի նախագահը կնոջ հետ արդեն ժամանել էին։
Արդյոք Ալիևին կհաջողվի չմեկնաբանել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները Ռուսաստանի կողմից ճանաչելը և հերթական անգամ դրսևորել չեզոք դիրքորոշում՝ դրա հետ մեկտեղ հայտարարելով, թե Մոսկվան Բաքվի համար ամենակարևոր գործընկերներից է։ Ի դեպ, Թուրքիայի նախագահն ու նախագահը արդեն իսկ դատապարտել են Ռուսաստանի երեկվա որոշումը:

Ըստ ամենայնի, Պուտինը Ալիևին Թուրքիայից փոքր-ինչ պոկելու ուղղությամբ, և դեպի միութենական դաշնակից դարձնելու ճանապարհին որոշակի քայլեր է անում՝ կանխատեսելով նոր մեծ իրադարձություններ՝ իր կայացրած երեկվա որոշումներից հետո:
Ի դեպ, երեկ Պուտինը Փաշինյանի հեռախոսազրույց ունեցավ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: «ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան: Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր», ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագիրը դիվանագիտական և ստվերային մի շարք գործընթացների արդյունք է։
Պուտինի երեկվա ելույթը հիմք ընդունելով պետք է արձանագրենք, որ Ռուսաստանը նոր կարգավիճակով վերադառնում է ժամանակին Խորհրդային միության կազմում եղած երկրներ։

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք մինչ այժմ ռուս պաշտոնյաները անվանում էին՝ ռազմավարական, այսօրվանից՝ դաշնակցային են, և սա անսպասելի չէ, միանգամայն սպասելի էր։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է նաև Հայաստանի թշնամի Ադրբեջանը:

Փաշինյանի իշխանությունը Հայաստանն այնպիսի վիճակի է հասցրել, որ մենք սուբյեկտ չենք, չէինք էլ կարող ազդել այս պրոցեսի վրա: Փաշինյանին մնացել է միայն մեկ բան՝ հասնել Պուտինի ու Ալիևի կայացրած որոշումների ետևից: Նրանք այսօր Մոսկվայում որոշումներ կընդունեն, իսկ քիչ անց Փաշինյանը կմեկնի Մոսկվա, կծանոթանա այդ որոշումներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2988 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am