Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում
Անկարան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ, գրում է «Hüriyyet» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության վերաբերյալ փակ քննարկումներին։
«Որպես առաջին քայլ որոշվել է բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Այնուհետև օրակարգում կդրվի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի հայերի համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսին են կամուրջը և շենքերը Կարսի մոտ, որին հայերը մեծ նշանակություն են տալիս»,-գրում է թերթը։