Կառավարման առումով Վանաձորում դեռ ճգնաժամ է. ավագանու անդամ

Կառավարման առումով Վանաձորում դեռ ճգնաժամ է: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Բադյանը` խոսելով այն մասին, թե ինչ է կատարվում Վանաձորի համայնքապետարանում:

«Մենք դեռ որոշում չունենք, սպասում ենք դատարանի որոշմանը: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայցը: Սպասում ենք 5-օրյա ժամկետը ավարտվի, տեսնենք նիստ գումարում ենք, թե` ոչ»,- ասաց նա:

Ավագանու անդամը նշեց, որ Վանաձոր խոշորացված համայնքն այս պահին չունի ղեկավար, ավագանին նիստեր չի կարողանում գումարել, հետեւաբար համայնքի կառավարումը որեւէ կերպ չի իրականացվում:

«Համայնքը ո΄չ բյուջե կարող է կանխատեսել, ո΄չ ծախսեր իրականացնել, ոչինչ չեն կարողանում անել: Ցավոք, այս ամենից տուժում է Վանաձորը, մեր քաղաքաը կամաց-կամաց անտերության է մատնվում: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից կախված աղբահանության հետ, ձմեռային պաշտպպանության հետ եւ եթե նման Ճանապարհով շարունակվի, խնդիրները խորանալու են, քանի որ խոշորացվել է մեր համայնքը եւ Վանաձորին են միացել 3 հարակից համայնքներ, որտեղ պակաս խնդիրներ չկան եւ կարծում եմ, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրությունը օր առաջ պետք է կարգավորել, որովհետեւ մեծությամբ 3-րդ քաղաքը չպետք է կոլապսի ենթարկել»,-ասաց նա:

Բադյանը հույս հայտնեց, որ հունվարի 19-ին արդարություն կլինի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը կփոխվի:

Բադյանը նշեց, որ եթե ԼՀԿ-ն չդիմի Վճռաբեկ դատարան երկուշաբթի օրը կկարողանան ավագանու նիստ գումարել: Ի դեպ, ԼՀԿ-ից էլ մեզ հայտնեցին, որ դեռ որոշում չունեն կդիմեն, թե` ոչ Վճռաբեկ դատարան:

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում էր, որ նիստն իրավազոր չէ:

Դեկտեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտարարել էր, որ իշխող ուժն այդ որոշումով փորձում է խլել վանաձորձու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

ԼՀԿ–ին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում էր 10 ձայն։ ԼՀԿ–ն վերահաշվարկի պահանջով դիմել էր Տարածքային ընտրական հանձնաժողով, սակայն ոչ մի փոփոխություն չէր գրանցվել վերահաշվարկի արդյունքում։ Ապա «Լուսավոր Հայաստանը» դիմել էր Վարչական դատարան՝ ավագանիում մանդատներ ունենալու իրավունքը պաշտպանելու նպատակով, բայց դատարանը մերժել էր այն, ինչից հետո էլ ԼՀԿ–ն բողոք էր ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան։

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ), եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am