Թուրքիայի լարած թակարդում ենք, որով վերջինս լուծում է հետևյալ 3 խնդիրները. դիտարկում բանագնացների հանդիպման մասին

Հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը եղել է կառուցողական ու առանց նախապայմանների։ Նույն բառերով նույն տեքստը հրապարակել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։

Շատերը կարծում են, թե իրականում երկու երկրների միջև սկսվում է հարաբերությունների կարգավորման նոր փուլ, սակայն իրականում մենք Թուրքիայի լարած թակարդում ենք։ Հատուկ ներկայացուցիչների այս հանդիպումները վստահաբար լինելու են անժամկետ ու անարդյունք, ամեն անգամ հանդիպելու են, խոսելու են հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին և պայմանավորվելու են էլի հանդիպել։ Վերջ։

Թուրքիային պետք է համագործակցության այդպիսի տպավորություն ստեղծել լոկ այն պատճառով, որպեսզի մի քանի կարևոր խնդիր լուծի իր և Ադրբեջանի համար․

1․ Կասեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը (երկու երկրները հարաբերություններ են կարգավորում, որևէ այլ պետություն չպետք է ցեղասպանություն ճանաչի և խանգարի հաշտեցմանը)։

2․ Հայկական Սփյուռքին հեռացնի մայր հայրենիքից (Ահմեդ Դավութօղլուի ծրագրով, որպեսզի Հայաստանը ամբողջությամբ ընկնի թուրքական ազդեցության գոտում, պետք է չեզոքացնել հայկական սփյուռքի գործոնը։ Սփյուռքը այս պահին մեծ մասամբ զրկված է ՀՀ-ից)։

3․ Տարածաշրջանից հեռացնել ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունը, հանել ռուսական զորքերը (1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հովոնավոր օլիգարխներից մեկը ինձ երաշխավորում էր, որ առաջիկա 2 տարվա ընթացքում կբացվեն Թուրքիայի սահմանները, ինչը հնարավորություն կտա ռուսական զորքը հանել Հայաստանից՝ այլևս թշնամություն չլինելու պատրվակով)։

Այս հիմնական երեք կամ ավելի գործոնների համար Թուրքիան քայլեր է անում հաշտության ուղղությամբ, բայց դրանցից որևէ մեկը չի կարող կյանքի կոչվել ներքին ու արտաքին պատճառներով։ Նախ՝ եթե առաջին երկու կետերը հնարավոր է իրագործել ՀՀ իշխանության ապազգային գոյության պայմաններում, ապա վերջին կետը կյանքի չի կոչվի հենց ՌԴ ջանքերով, իսկ Թուրքիային առաջին հերթին պետք է վերջին կետը։

Այնպես որ, մոտ ապագայում մենք ականատես ենք լինելու հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի բազմաթիվ հանդիպումների ու սիրո խոստովանությունների, կլինեն նաև պատմության խմբագրումներ, հայկական դասագրքերից կհանվեն Թուրքիայի համար տհաճ հատվածները, թուրքական ներդրումները կարող են ավելանալ, բայց քաղաքական լուրջ փոփոխություններ հազիվ թե լինեն։ Հիմա չեն լինի, քանի դեռ ռուսական գործոնն այստեղ ուժեղ է։

Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողանա իրեն սպասարկող կուսակցությունների օգնությամբ հակառուսական տրամադրություններ գեներացնել ու ժողովրդական զանգվածներին փողոց հանելով՝ պահանջել ռուսների հեռացում, այդ պարագայում միայն թուրքական փափուկ ուժի և Հայաստանը առանց զենքի գրավելու քաղաքականությունը արդյունավետ կլինի։

Կասկածում եմ դրա իրականություն դառնալուն, քանի որ Փաշինյանին կառավարելու շատ ժամանակ չի մնացել, Էրդողանի մի ոտքն էլ գերեզմանում է։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 587 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am