Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական»։
Մեր հասարակությանը սակայն մի շարք հարցերի շրջանակում, կարծում եմ՝ պետք է հետաքրքրի նաև մի հանգամանք՝ արդյոք նման հանդիպումների ընթացքում Հայաստանն արծարծելո՞ւ է 44-օրյա պատերազմի ընթացքում էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված և անմարդկային հանցագործություններ կատարած ահաբեկիչների խնդիրը։
Ի վերջո, հայկական կողմն այս հարցում ունի հստակ ապացույցներ՝ Արցախի պաշտպանության բանակի կողմից ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանների քրեական գործի տեսքով։ Ուստի չափազանց կարևոր կլինի հասկանալ, թե որքանո՞վ «կառուցողական» կգտնվի միջազգային ահաբեկչությունը փաստացիորեն սատարող էրդողանական վարչախումբը, դիցուք, այս հարցով, ինչն էլ ևս մեկ ցուցիչ կարող է դառնալ այն բանի, թե որքանո՞վ է այն անկեղծ հարաբերությունները կարգավորելու իր «ձգտման» մեջ։ #հարափոփոխ_տարածաշրջանը»։
Մայիսի 17-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 17-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 17-ին, ժամը 15։30-ին Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 16։00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 12։30-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 11։30-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 14։30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ