Նիկոլ Փաշինյանը ջղաձգումների մեջ է ընկել

 

Արտաքին ճակատում Հայաստանի չափազանց բարդ աշխարհաքաղաքական կացությունը, երբ մենք կանգնած են Արցախի վերջնական կորստի և Հայաստանի մասնատաման պատմական ճգնաժամի առջև, ամենևին չեն խանգարում Նիկոլ Փաշինյանի ներքին օրակարգին։
ՏԻՄ ընտրությունների խայտառակ ձախողումից հետո Նիկոլ Փաշինյանն ընկել է ջղաձգումների մեջ։ Նա տեռոր է սկսել խոշոր քաղաքների ղեկավարների դեմ՝ հնարավոր բոլոր տարբերակներով վրեժխնդիր է ուզում լինել բոլոր նրանցից, ովքեր իրեն հավատարմության երդում չեն տվել, չնայած որ չեն կատարել նաև հակաիշխանական և հակաօրինական որևէ քայլ։
Երեւանի ավագանու 39 անդամ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Անվստահության համար անհրաժեշտ 33 ստորագրությունից 39-ը արդեն կա։ Առաջիկայում նախատեսվում է Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում էլ, ըստ երևույթին կորոշվի Հայկ Մարությանի ճակատագիրը։


Գյումրիում, ինչպես հայտնի է, ընտրություններում հաղթել էր Բալասանյան դաշինքը, որի դեմ ԱԱԾ-ի հարուցած գործի սկանդալից հետո դաշինքը կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ։ Այսինքն՝ Բալասանյան դաշինքին պարտադրեցին գնալ ՔՊ-ի հետ իշխանությունը կիսելու քայլին։

Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում` Վանաձորում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում առաջին տեղը գրավել էր Վանաձորի գործող քաղաքապետի գլխավորած Մամիկոն Ասլանյան դաշինքը։ Ըստ ՏԻՄ ընտրությունների տրամաբանության Մամիկոն Ասլանյանը պետք է դառնար քաղաքապետ։ Սակայան Վանաձորի ավագանու քաղաքապետի ընտրության նիստից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց։

Նույն բանը կատարվում է նաև Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերի հետ, որոնք ևս հաղթել են՝ չնայած իշխանությունը նրանց հռչակել է հանցագործ։
Ահա այն ամենը, ինչ պետք է իամանալ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության մասին։
Հատկանշական է, որ Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում Հայկ Մարությանի պաշտոնազրկման հետ կապված կարծիքները միանշանակ չեն

Ավագանու որոշ անդամներ հրապարակային հայտարարել են, որ չեն միանալու քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։
Մասնավորապես ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չի մասնակցում քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման ստորագրահավաքին։ «Ես՝ որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից»,-ասված է գրառման մեջ։

Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ևս հայտնել է, որ չի միանալու այդ գործընթացին՝ հայտարարելով, թե անվստահություն հայտնելու պատճառ չունի։ Երևանի ավագանու անդամ, նախկինում ՔՊ խմբակցության ներկայացուցիչ Իզաբելլա Աբգարյան ևս էֆեյսբուքյան իր էջում զորակցություն է հայտնել Հայկ Մարությանին։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» և ԲՀԿ խմբակցություններից հայտնել են, որ իրենք նախաձեռնությունից տեղյակ չեն։
Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանին չի ներում հետպատերազմական շրջանում քաղաքական չեզոքության համար և գտնում է, որ Երևանի քաղաքապետ լինելու իրավունք ունի միայն այն մարդը, ով իր վարած հակապետական քաղաքական կուրսի մոլեռանդ ջատագովն է։

Հայկ Մարթությանի պաշտոնանկության դեպքում, օրենքով Երևանի քաղաապետ պետք է ընտրվի գործող ավագանու անդամներից որևէ մեկը։ Այս պահին Երևանի ավագանու իշխող խմբակցության կազմում հեղինակություն վայելող թեկնածու չկա, բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է, որովհետև ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բավարար քաղաքական հասունություն չեն դրսևորել՝ ավագանու կազմում ունենալու պահուստային քաղաքապետ թեկանծուներ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3832 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am