Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրել է.


«Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր  հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։ 

Իշխող քաղաքական ուժի համար, որը դեռևս 4,5 ամիս առաջ կայացած համապետական ընտրություններում ստացել էր ընտրողների քվեների 50%-ից ավելին, սա աղետալի արդյունք է։ Թեև յուրաքանչյուր համայքնում կան տեղական առանձնահատկություններ, մեծ հաշվով սա մի բան է ցույց տալիս՝ ՔՊ-ին հունիսին ընտրողները զգալի մասը արդեն իսկ կարճ ժամանակում հասցրել են հիասթափվել նրա նախընտրական խոստումներից, և գիտակցել, որ նրա առաջնորդի կողմից իրականացվող «խաղաղասիրական» քաղաքականությունը ոչ միայն չի տանում խաղաղության, այլ ընդհակառակը՝ Հայաստանը կանգնեցրել է ամենօրյա սողացող պատերազմի և անվերջանալի կորուստների վտանգի առաջ։ 

Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար, որոնք պետք է գիտակցեն, որ թշնամուն միակողմանի զիջումներ անելու և հայրենիքի տարածքները «խաղաղության դիմաց» հանձնելու նրանց քաղաքականությունը այլևս լցրել է մարդկանց համբերության բաժակը։ Խաղաղությունը այս պայմաններում կարելի է հաստատել միայն ազգի ողջ կարողությունները համախմբելով և թշնամուն բոլոր հնարավոր ճակատներում կոշտ հակազդելով, մանավանդ, որ այն իր ներսում արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի, և նախկին ագրեսիվությամբ հանդես գալու կարողությունը չունի։ Այլապես, պետք է խոհեմաբար հեռանալ, և ճանապարհ բացել այն ուժերի համար, որոնք ունակ են դա անելու։ 

Անցած համայնքային ընտրությունները ցույց են տալիս դրա խաղաղ և օրինական ճանապարհը, և հուսով եմ, որ արդեն տեսանելի ապագայում, Հայաստանում կձևավորվի այնպիսի իշխանություն, որն ընդունակ կլինի ապահովել երկրի իրական անվտանգությունը, և վերադարձնել այն զարգացման բնականոն հուն։ Մինչ այդ, շնորհավորում եմ անցած ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին՝ այս պայմաններում իրենք հսկայական գործ են արել, և արժանի են ամենայն դրվատանքի»:

 

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am