Շանտաժ ու սպառնալի՞ք, թե Հայաստանը կորցնելու գինը․ ուշագրավ խոստովանություն

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նոյեմբերի 29-ին շարունակվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։ Եթե պարզ, մարդկային լեզվով ձեւակերպեն՝ Առուշանյանն ու Սյունիքի մի շարք համայնքապետեր, Գորիսի համայնքապետարանի մի խում աշխատակիցներ մեղադրվում են համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու եւ այդպիսով ստիպելու քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Իսկ ավելի պարզ ասած՝ քաղաքական հաշվեհարդար քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանն այսօր դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար։
«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ».- հայտարարել է Ավետյանը եւ պատմել իրականությունը՝ ասելով՝ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։
Լուսինե Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին, ասել է, որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։
«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»։Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։
Ըստ ՀՔԾ-ի՝ Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:
Ինչպես նաեւ՝ Ավետյանը, սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Հարկ է նշել, որ Ավետյանն Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ մարդն է, ավելին նրա ցուցմունքի հիման վրա կանալանավորեցին Առուշանյանին։
Կարճ ժամանակ անց՝ Ավետյանն ազատ արձակվեց, ապա մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Լուսինե Ավետյանի փեսան` Դավիթ Ներսիսյանը, ուժային կառույցում է աշխատում, եւ, ըստ հավաստի լուրերի, հենց նրա միջոցով են կարողացել համոզել Ավետյանին՝ ցուցմունք տալ։
Ինչեւէ, փաստն այն է, որ ամիսներ անց դատարանում տիկինը խոստովանել է, որ սուտ ցուցմունք է տվել եւ զջցացել է դրա համար։ Այս տիկնոջ պատմությունը նման է այսօրվա իրավիճակին, մասնավորապես, այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ նկատառումներով դեռ աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Սակայն , ի վերջո, առերեսվելով, դառը իրականության հետ, ընդունում են սխալը, հայտարարում, որ զղջացում են դրա համար։ Երեք-չորս ամիս առաջ Սյունիքում բոլորովին այլ իրավիճակ էր, Նիկոլ Փաշինյանը թուրքին չէր նվիրել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, մի քանի գյուղեր չէր դրել շրջափակման մեջ, կամ Սիսիանի հատվածում օկուպացված չէր 41 կմ տարածք, հիմա սյունեցին մոտիկից զգում է թշնամու շունքը, ամեն օր բախվում դառը իրականությանը եւ թերեւս սրանով է պայմանավորված տիկնոջ զղջումը։ Նույնն էլ ՀՀ քաղաքացիների հետ է տեղի ունենալու, այսօր երեւանցիներս, գյումրեցիներս, արարատցիներս մոտիկից չենք բախվում այն դառը իրականությանը, որը Փաշինյանն է մեզ համար բերել, տարբերությունն այն է, որ վաղը, երբ հասկանանք իրավիճակի լրջությունը, կարող է արդեն ուշ լինել եւ կորցնենք պետությունն ու պետականությունը։

Անի Սահակյան

դիտվել է 3598 անգամ
Լրահոս
Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am