Սոչիի հանդիպումից առաջ Պուտինը Երևան և Բաքու բանագնացներ գործուղեց. Քարտեզ է մշակվում

Վաղը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ երեկ Երևանում էր ռուսական պատվիրակությունը: Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկն ու ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն բանակցում էին Նիկոլ Փաշինյանի հետ:

Ի դեպ, ռուսական պատվիրակությունը նախ հանդիպեց՝ Ադրբեջանի, ապա Հայաստանի իշխանությունների հետ:

Պաշտոնական Երևանի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը, Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
Մինչ այդ, այսօր ավելի վաղ Օվերչուկին և Ռուդենկոյին Բաքվում ընդունել էր Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվի հաղորդմամբ` կողմերը նույնպես մտքեր են փոխանակել եռակողմ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ: Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Օվերչուկին տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: «Նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը և տնտեսական զարգացմանը»,- հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից բացի, Ալիևը ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է վերջին պատերազմի հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռուսական ընկերությունների գործունեությանը, ապրանքաշրջանառության ավելացմանը և փոխադարձ ներդրումներին վերաբերող հարցեր:

Սոչիում վաղը կայանալիք եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման գլխավոր հարցերից մեկը, կասկած չկա, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կարող է դառնալ, որի շուրջ, Երևանն ու Բաքուն լուրջ տարաձայնություններ ունեն։

Ադրբեջան մեկնելուց առաջ՝ այս ամսվա սկզբին, Ռուսաստանի փոխվարչապետը, հիշեցնենք, որ Երևան էր այցելել և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հրապարակավ անդրադարձել բացվելիք ճանապարհների նկատմամբ վերահսկողության խնդիրներին։ «Ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանում են այն երկրները, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները», - այդ հանդիպման ժամանակ ասել էր նա:

Դրանից մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարարությունն էր մանրամասներ հրապարակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև արդեն շուրջ կես տարի շարունակվող դռնփակ հանդիպումներից։ Մոսկվան, մասնավորապես, հայտարարել էր, թե հանդիպումների 8-րդ փուլի արդյունքում զեկույց է ներկայացվել, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ ուղիներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնելու համար։ «Այդ ուղիները ելք կունենան հարևան երկրներ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կբերի։ Ռուսաստանի և Հայաստանի համար բացվում են լրացուցիչ հեռանկարներ՝ իրականացնելու «Հյուսիս-Հարավ» միջազգային հաղորդակցության ծրագիրը»,- նշել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Անդրադառնալով այսպես կոչված` «Զանգեզուրյան միջանցքի» շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր՝ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են:

Այսպիսով, վաղը տարածաշրջանի ապաշրջափակման հարցը կքննարկվի Սոչիում: Կրեմլը հայտնել էր, որ հենց այդ հարցն է լինելու եռակողմ հանդիպման հիմնական թեմաներից մեկը։ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ` Մոսկվան նախաձեռնել է եռակողմ փաստաթղթի ստորագրում, սակայն հայտնի չէ՝ արդյոք այն կներառի նաև տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հստակ դրույթներ։

Ռուսաստանյան «Коммерсантъ»-ն անդրադառնալով Սոչիում կայանալիք եռակողմ բանակցություններին, իր հերթին գրել է. «Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կատարի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Բաքվի բոլոր պահանջները: Այդ պահանջների թվում է միջանցքի արտատարածքային կարգավիճակը։ Նման ելքը Հայաստանի վարչապետի համար քաղաքական ինքնասպանություն կլինի, և Երևանում էլ ավելի մեծ բողոքի ակցիաներ կհրահրի։ Ինքը՝ պարոն Փաշինյանը դա, կարծես, շատ լավ հասկանում է»։ Լրատվամիջոցը հավելում է, թե միջանցքի հարցում Փաշինյանը դեռ կոշտ դիմադրություն է ցույց տալիս: Ինչ վերաբերում է Փաշինյանի ասուլիսին, «Коммерсантъ»-ը գրում է․ «Փաշինյանը փորձեց հանգստացնել Հայաստանի քաղաքացիներին` հայտարարելով, թե Երևանը միջանցքի տրամաբանությամբ հարցեր չի քննարկում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4370 անգամ
Լրահոս
Ալիևի վերջնաժամկետը Նիկոլին. Սոս Հակոբյան (video) Փաշինյանի վաղեմի երազանքը. ովքեր են նրա ապավենը «Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին Փաշինյանի «անբաշար» քավորը. ձախողակների խմբակ Ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել Վայոց Ձորում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Ռոման Բաղդասարյանն ու Ստեփան Գրիգորյանը՝ ադրբեջանցիների համար նախընտրելի «հայի տեսակը». Լուսանկարներ Haqqin.az-ի գլխավոր էջերից ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը չի իջնում. գոնե ամաչեք. Արեգնազ Մանուկյան (video) Այ՛ կապիտուլյանտ Նիկոլ, Բաքվիդ տերը միջանցքն է պահանջում (լուսանկար) Ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը ԱԺ–ն մերժեց Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Էս իշխանության պատճառով մենք երեկ նոր շոկ ապրեցինք. Անդրանիկ Թևանյան (video) Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ. video Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր Պահանջում եմ՝ Ալեն Սիմոնյանը բացատրի՝ ինչ իրավունքով է նոր մեքենա ձեռք բերում. Արեգնազ Մանուկյան (video) ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան Հակոբ Սիմիդյանի զոքանչի կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին Դուք կարողացե՞լ եք արդյոք գերիների հարցով քննարկմանն ապահովել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը (video) Այս ի՞նչ է կատարվում Հայելու մեջ նայեք` ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ. Արսեն Թորոսյանը՝ Թագուհի Թովմասյանին (video) Ալիևը հայտնվել է իր լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով. Ոսկանյան Երկար ժամանակով լույս չի լինելու Որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Մարինա Խաչատրյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub