Հետաքրքիր մանրամասներ Փաշինյանի և համայնքապետերի հանդիպումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Սյունիքի մարզի համայնքապետերը ոչ թե հուզող հարցերի պատասխաններն ու սահմանի անվտանգության երաշխիքներ են ստացել, այլ հակառակը՝ է՛լ ավելի են խճճվել, տագնապել ու տարակուսել՝ ինչ է լինելու Սյունիքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզի որոշ համայնքապետեր (ցանկությամբ անունները չենք հրապարկում) նշեցին, որ նախքան հանդիպումը կառավարության շենքում համայնքապետերին նախ ոտքից-գլուխ զննել-ստուգել են, ապա բոլորին հավաքել հանդիպման համար նախատեսված սենյակում ու հրահանգներ տվել՝ հատուկ ընդգծելով, որ երբ Փաշինյանը ներս մտնի, պարտադիր ոտքի պետք է կանգնեն։ Հանդիպման նպատակը մարզի շուրջ առկա իրավիճակն էր։ Որեւէ կոնկրետ բան, սակայն, չի ասվել կամ ներկայացվել: Տեղեկացանք, որ Փաշինյանը հիմնականում ասել է այն, ինչ նախօրեի 2.5-ժամանոց հարցուպատասխանի ժամանակ:

«Տպավորություն էր, որ որպես երկրի վարչապետ՝ Փաշինյանն ուղիներ չունի այս իրավիճակից դուրս գալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետերից մեկը։ Բայց ընդհանուր հաշվով այնպիսի տպավորություն է եղել համայնքների ղեկավարների մոտ, որ գործարկվում է նույն՝ Արցախի հարցի սցենարը: Փաշինյանը ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ համայնքապետերի մոտ հայտարարել է, թե Ադրբեջանը միջանցք է ուզում, ընդ որում՝ արդեն Մեղրիի մոտով, իսկ ինքը չի տալու միջանցք, նրանք էլ սպառնում են ուժով բացել այդ միջանցքը:

«44-օրյա պատերազմից հետո, երեւի հիշում եք, վարչապետն ասում էր, թե Ադրբեջանը 7 շրջաններն էր ուզում, բայց ես հո Արցախ հանձնող չե՞մ, դրա համար էլ պատերազմով եկան, 7 շրջաններն էլ Հադրութն ու Շուշին էլ հետը վերցրեցին: Տպավորություն է, որ նույն սցենարով այժմ էլ «միջանցք չեմ տալու, ես միջանցք տվող չեմ» հայտարարությունն է անում, ինչը շատ ծանր կարող է նստել մեր վրա»,- նշեց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակից համայնքապետերից մեկը: Մեծ հաշվով համայնքապետերը երեկվա հանդիպումը անկարող ղեկավարի հանդիպում էին որակում։

«Անհասկանալի էր, թե, որպես ղեկավար, ինչ է անում Փաշինյանը վտանգները վերացնելու համար: Նա չպետք է ընկնի, մտածի, թե ժողովուրդն իրեն ինչ կասի, պետք է իրավիճակը ռեալ գնահատի ու լուծումներ տա՝ ժողովրդի հետ անկեղծ խոսելով։ Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, թե ինչ կարող է լինել, դրան զուգահեռ՝ ներկայացնում էր նաեւ լուծումը։ Բայց հիմա, փոխանակ լուծում առաջարկելու, մեզ բոլորիս «տղայականով» համոզում է, թե հանձնող տեսակ չէ»,- վրդովմունք արտահայտեց մեկ այլ համայնքապետ։

Այս տագնապալի իրողությունների կողքին էլ տեղեկանում ենք՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագորածակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովը, ինչի ժամանակ անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել, որտեղ ընդգծում են Զանգեզուրի միջանցքը՝ որպես Անդրկասպյան Միջազգային Արեւելք-Արեւմուտք Միջին Միջանցքի շրջանակներում կապի բարելավման համար ձեւավորվող հնարավորություն, եւ կոչ են անում անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար:

Թուրքական խորհրդի անդամների համար միջանցքի հարցը, փաստորեն, գերխնդիր է։ Նրանք բոլորը, հանուն նույն գաղափարի, կարող են միավորվել՝ ընդդեմ Հայաստանի։ Իսկ մենք ու՞մ ունենք որպես դաշնակից. հարցին երեկ հստակ որեւէ պատասխան չի հնչել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1144 անգամ
Լրահոս
Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ Ադրբեջանը սկսել է Հայաստանը բզկտել. Արծվիկ Մինասյան (video) «Կան թեմաներ, երբ լռելը հարգանք է, իսկ «ստեղծագործելը»` ծաղրանք». Մհեր Մկրտչյան ԽՍՀՄ-ում կոռուպցիա կար, բայց ի տարբերություն Հայկական ԽՍՀ-ի, այլ հանրապետություններում, մարդկանց կյանքի հաշվին կոռուպցիայի մեջ չէին խրվում Մեզ հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատուն Ալիևի վերջնաժամկետը Նիկոլին. Սոս Հակոբյան (video) Փաշինյանի վաղեմի երազանքը. ովքեր են նրա ապավենը «Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին Փաշինյանի «անբաշար» քավորը. ձախողակների խմբակ Ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել Վայոց Ձորում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Ռոման Բաղդասարյանն ու Ստեփան Գրիգորյանը՝ ադրբեջանցիների համար նախընտրելի «հայի տեսակը». Լուսանկարներ Haqqin.az-ի գլխավոր էջերից ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը չի իջնում. գոնե ամաչեք. Արեգնազ Մանուկյան (video) Այ՛ կապիտուլյանտ Նիկոլ, Բաքվիդ տերը միջանցքն է պահանջում (լուսանկար) Ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը ԱԺ–ն մերժեց Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Էս իշխանության պատճառով մենք երեկ նոր շոկ ապրեցինք. Անդրանիկ Թևանյան (video) Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ. video Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր Պահանջում եմ՝ Ալեն Սիմոնյանը բացատրի՝ ինչ իրավունքով է նոր մեքենա ձեռք բերում. Արեգնազ Մանուկյան (video) ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան Հակոբ Սիմիդյանի զոքանչի կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին Դուք կարողացե՞լ եք արդյոք գերիների հարցով քննարկմանն ապահովել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը (video) Այս ի՞նչ է կատարվում Հայելու մեջ նայեք` ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ. Արսեն Թորոսյանը՝ Թագուհի Թովմասյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Մարինա Խաչատրյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub