Մենք հասնում ենք մեր ուզածին. Իլհամ Ալիև
Գիտեք, որ խորհրդային տարիներին Կովսականում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Կովսականը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը: Այս մասին օկուպացված Կովսականում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,-ասել է նա:
Ալիևը նաև մեղադրել է հայ ժողովրդին «արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով Վեժնալի ոսկու հանքավայրը շահագործելու» մեջ:
«Սկսվել է այդ օտարերկրյա ընկերությունների պատասխանատվության ենթարկելու գործընթացը»,- նշել է նա: