Ինչու է Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ շփման միջնորդ ընտրել Ղարիբաշվիշուն․ ինչ զիջում է պահանջում Էրդողանը

Նիկոլ Փաշինյանի խոսնակը արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու միջոցով իրենից հանդիպում է խնդրել։

<<Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների>>,- հայտարարել է Մանե Գևորգյանը և հավելել, որ կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվել։

Այսպիսով՝ վարչապետն իր խոսնակի միջոցով հաստատում է, որ փորձեր է անում Էրդողանի հետ քննարկել կոմունիկացիաների հարցը։ Ըստ նրա՝ «Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունների իրագործումը», այդ թվում՝ կոմունիկացիաների բացումը, նշել է Գևորգյանը՝ ավելացնելով սակայն, որ «որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը», հաղորդել է խոսնակը։

Էրդողանն իր հայտարարության մեջ, որպես նախապայման, ասել է, որ ինքը Հայաստանից դրական ազդակների է սպասում՝ նկատի ունենալով մասնավորապես Նախիջևանի միջանցքի բացումը։ Հատկանշական է, որ Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, թե ՀՀ տարածքով միջանցքի մասին բանակցություններ չկան՝ շատ պարզ հասկացնելով, որ Նախիջևանի միջանցքի բացումն Էրդողանի նախապայմանն է, որը ռուսական կողմի հետաքրքրությունների շրջանակում չէ։ Թերևա հենց այս պատճառով էլ Փաշինյանը Էրդողանի հետ երկխոսության միջնորդ է ընտրել Վրաստանի վարչապետին, որը վերջին պատերազմի ընթացքում հայամետ վարքագծով աչքի չընկավ։ Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունները ձեռք են բերվել ռուսական կողմի և Պուտինի ուղղակի միջամտությամբ։ Եթե ի կատարումն այդ ակտերի, Փաշինյանն այժմ ուզում է ուղղակի երկխոսություն սկսել Թուրքայի հետ, առնվազն տարօրինակ է, որ նա դա անում է Վրաստանի վարչապետի միջնորդությամբ։

Ի դեպ, Մանե Գևորգյանը չի մեկնաբանել համացանցում հայտնված տեղեկությունները, թե Վրաստան կատարած այցի ընթացքում Բաթումի քաղաքում Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամով անհետացել է։ Նրա գտնվելու տեղն անհայտ է եղել անգամ վարչապետի արարողակարգի աշխատակիցների համար։ Նշվում է, թե նա այդ ընթացքում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսնակն այս առնչությամբ ոչինչ չի ասել։ Հայաստանի վարչապետի պաշտոնական տեղեկատվական խողովակները որևէ բառ չէին հայտնել նաև Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպում փնտրելու նախաձեռնության մասին։ Եթե Էրդողանն այդ մասին չհայտարարեր, հայ հանրությունը կարող էր այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չստանալ։ Տեսականորեն, եթե առաջիկայում Թուրքայի պաշտոնական շրջանակները հաստատեն նաև Բաթումիում տեղի ունեցած հանդիպման փաստը, ըստ ամենայնի ականատես կլինենք նոր մեկնաբանության՝ տարածաշրջանային երկարատև խաղաղության հասնելու Նիկոլ Փաշինյանի անձնուրաց ջանքերի մասին։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը թաքուն բանակցային գործընթացների մեջ է մտել Թուրքիայի հետ և ՀՀ հպարտ քաղաքացիները, որոնք Փաշինյանին պողպատե մանդատ են տվել, այդ գաղտնի բանակցությունների մասին իմանում են Էրդողանից։

Թուրքիայի նախագահը  Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով, նշել է․

«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»։ Ինչ նոր զիջում է պահանջում Թուրքիայի առաջնորդը՝ Փաշինյանից և Հայաստանից, թերևս կարելի է պատկերացնել։ Դիվանագիտական հարաբերություններ սկսելու և հայ-թուրքական սահմանը բացելու գինն ըստ ամենայնի Զանգեզուրն է, որի մասին  նրանք խոսում են բացում տեքստով։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1862 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am