Սամվել Կարապետյան. Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ
Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Armenian Business Forum»-ի ժամանակ ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր Սամվել Կարապետյանը:
«Եւ նախկին իշխանություններն էին հարմարավետ բիզնեսի համար, եւ նոր իշխանություններն են, կարծում եմ, հարմարավետ»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ գործարարները պետք է զբաղվեն իրենց գործով եւ չվազեն իշխանության հետեւից: